Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է. Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը գրում է․ «Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է:
Բաքու-Անկարա տանդեմն այդ քայլով նպատակ ունի ոչ միայն Նախիջևանի հետ ստեղծել ցամաքային կապ, այլև օգտագործելով «միջանցքի բացման» հետ կապված Երևանի «անհամաձայնության» պատրվակը, ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծման զուգահեռ, ամեն գնով փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ:
Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ «դիվանագիտությամբ») կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ «Զանգեզուրյան միջանցքի բացման» օպերացիային…
Ի դեպ դա հասկանում և իրենց շահերից բխող որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել թե՜ Ռուսաստանը և, թե՝ Իրանը… Իսկ թե տվյալ պարագայում ինչպիսի քայլեր են ձեռնարկում մեր երկրի իշխանությունները, կարելի է դատել Երևանում Ամանորին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներից …
Հ.գ.-Ըստ Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության, այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին…


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո