Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է

Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Քաղաքականություն

Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած Հայաստանում տարօրինակ ու անհասկանալի երևույթներ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անընդհատ: Եթե ինչ-որ իրադարձություն նախկինում անհավանական կամ անբնական էր թվում, այս իշխանության օրոք հանկարծ սկսում է իրականություն դառնալ։ Այդ առումով այս տարին ևս բացառություն չէ։ Օրինակ՝ իշխանությունները հպարտանում են, որ, ի վերջո, տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով, սակայն այդ աճը մարդիկ որևէ կերպ չեն զգում իրենց մաշկի վրա։ Մինչ գնաճը անասելի չափերի է հասել, մեր քաղաքացիների մեծամասնության եկամուտները ընդամենը չնչին չափով են ավելացել, իսկ շատերինն ընդհանրապես չեն ավելացել, նույնիսկ ընդհակառակը։

Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է սահմանում, սակայն եթե դուրս գանք նկարված թվերի հեքիաթային աշխարհից և վերադառնանք դաժան իրականություն, ապա կտեսնենք, որ ոչ միայն գործազրկությունն է ընդլայնվում, այլև աղքատությունն է աճի միտումներ ցուցաբերում։ Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի նվազումը գոնե հույսեր էր ներշնչում, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանան, բայց քանի որ տնտեսագիտական դասական կանոնները Հայաստանում չեն գործում, այդ ապրանքների գնաճը շարունակվում է, իսկ դրանից օգտվում են փոքր թվով ներկրողներ, որոնք ահռելի կապիտալ են կուտակում։ Մեկ այլ յուրահատուկ երևույթ է այն, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իբր իրենք կոշտ ձևով պայքարում են խաղամոլության դեմ, սակայն այնպես է ստացվում, որ խաղամոլության ծավալը սրընթաց աճում է։ Հետաքրքրական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները առաջ մղեցին «բեթինգի գովազդի» արգելման մասին օրենքը և խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ներկայացվող մյուս նախաձեռնությունները՝ առանց անսալու մասնագետների և մամուլի՝ այդ թվում և մեր կողմից զգուշացումներին, որ այդ ձեռնարկումներն անօգուտ են լինելու, փոխարենը հարվածելու են լրատվամիջոցներին։

Արդյունքում խաղամոլությունն աճում է անասելի չափերով։ Միայն անցյալ տարի կատարվել է 3,9 տրիլիոն դոլարի խաղադրույք, իսկ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Փաստացի գործ ունենք ահռելի չափերի հասնող գումարների հետ։ Եվ կարելի է պատկերացնել, թե տարվա վերջում ինչպիսի ցուցանիշներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջացրած աժիոտաժը։ Այսինքն, մասնագետները ճիշտ էին, որ «մատից հոտ քաշած» օրենքը բացարձակ անիմաստ է, տոտալիզատորների դեմ պայքարի այլ գործիքակազմ էր պետք մտածել: Բայց, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում էլ ակնհայտ է դառնում, որ մտածել բառը խորթ է այս իշխանությունների համար: Այս ընթացքում տեսնում ենք նաև, թե ինչպես են կառավարությունում խորհրդակցություններ հրավիրվում և քննարկվում գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերը, բայց արդյունքում ամեն տարի գյուղատնտեսությունում անկում է գրանցվում։

Այնպիսի տպավորություն է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ուղղակի ձևական են։ Երկրի սահմանամերձ բազմաթիվ համայնքներում տնտեսական գործունեությունը նորմալ չի իրականացվում, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը և անասնապահությամբ զբաղվել, քանի որ հակառակորդը, որն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վտանգ է ներկայացնում: Սակայն իշխանություններն այս ուղղությամբ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու և սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարելու փոխարեն բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրում տոնածառ տեղադրելու և շենքերը զարդարելու համար՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։ Պատկերացրեք՝ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվելու։ Իմիջիայլոց, այդ լուսազարդարման աշխատանքներն այնքան անփույթ են կատարում, որ խաթարում են շենքերի ճարտարապետական տեսքը և վնասում քանդակագործ վարպետների ձեռագործ աշխատանքը։ Թերևս այդպիսի գործելակերպն այնքան անհանգստացնող է, որ նույնիսկ Ճարտարապետների պալատը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ այդ կապակցությամբ։ Իշխանությունները նախատեսում են ամանորյա հագեցած միջոցառումներ անցկացնել այն պարագայում, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, իսկ տասնյակ գերիներ դեռևս պայքարում են Բաքվի բանտերում։

Անվտանգության ոլորտում ևս որևէ ձեռքբերում չունենք։ Եթե մի ժամանակ Հայաստանը կործանիչներ էր գնում առանց հրթիռների, հիմա գրեթե ՀՕՊ համակարգեր չունենք, բայց կրակային համակարգեր և հրետանի են գնում՝ ցույց տալու համար, թե պաշտպանված ենք։ Ասել է, թե՝ գնում ենք, որպեսզի խոցման թիրախ դարձնենք կրակային համակարգերը, այնինչ իշխանությունները հետպատերազմյան շրջանում ամեն ինչ պետք է անեին առաջին հերթին պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները տևական ժամանակ խոսում են պրոֆեսիոնալ ու մարտունակ բանակ ստեղծելու մասին, սակայն իրենք ընդամենը այնպիսի նախաձեռնություններ են կյանքի կոչում, ինչպես հրաձգության դասերի կազմակերպումն ու եռամսյա հավաքների ժամկետի կրճատումն է։ Այսինքն, ինչ նախաձեռնություն, որ առաջ է քաշվում իշխանությունների կողմից, իրականացվում է կիսատ-պռատ, թերի ու ոչ հասցեական։ Եվ տպավորություն է առաջանում, որ ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում, քանի որ այս կարգի ապաշնորհություն դժվար էր որևէ կերպ պատկերացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում