Պետք է կրճատել այլ ոլորտներում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու և դրա հիմքով հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ տարբեր առիթներով խոսել եմ։
Այս պրոցեսի հետ կապված մի քանի դիտարկումներ ևս։
Ատեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չի, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների, որքանով դրա անցկացումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների և որքանով արդարացի պահանջներ կսահմանի զինծառայողների համար։
Շատ մեծ խնդիր է լինելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև արդարության, կոռուպցիոն ցանկացած ռիսկ կարող է զինված ուժերին շատ ավելի մեծ վնաս, բարոյալքման հանգեցնել, քան այսօր դիտվում է։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ատեստավորման գործընթացը սխալ հիմքի վրա դնելը և անհրաժեշտ մեխանիզմների չապահովումը զինված ուժերից զանգվածային ազատումների է բերելու։
Մեկ այլ՝ շատ կարևոր հանգամանք։ Զինված ուժերում չփորձարկված խրախուսման համակարգ ներդնելուց առաջ անհրաժեշտ էր զինծառայողների բազային աշխատավարձն ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարը էականորեն բարձրացնել։
Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Զինված ուժերի անձնակազմի 60-70%-ն էլ կարողանա հաղթահարել ատեստավորումը, ապա Զինված ուժերի առաջ դրվող խնդիրների առումով լուրջ խնդիրներ են առաջ գալու։
Կարծում եմ, որ հասարակության ներսում էլ առկա է կոնսենսուս առ այն, որ մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է, ինչը նշանակում է, որ ըստ անհրաժեշտության, պետք է նույնիսկ կրճատել այլ ոլորտներում, ուղղություններում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին՝ սոցիալականից մինչև առաջնագիծ, սպառազինության ձեռքբերում»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...