Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ ստելու մեջ»։
«Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, թե 2021 թվականի ԱԺ ընտրություններից առաջ վարչապետը Շուշին ու Հադրութը հետ բերելու նախընտրական խոստում է տվել: Նման նախընտրական խոստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի տվել»,- ասվում է հրապարակման մեջ:

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց և պարզեց, որ Չախոյանի այս հրապարակումը մանիպուլյատիվ է։
Գեղամ Նազարյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է․ «Ինչպես պատերազմն ունի իր օրենքները, այնպես էլ հետպատերազմյան իրականությունը։ Էդ հետպատերազմյան իրականության թիվ մեկ օրենքը սա է․ եթե քո իշխանության ժամանակ երկիրը պարտություն է կրել, դու ինքնակամ պետք է զիջես էդ տեղն ուրիշներին, ովքեր խիզախություն կունենան ծանր պայմաններում վերցնել իշխանությունը»։
Նազարյանն իր այս խոսքին ավելացնում է․ «…թույլ չպիտի տաս, որ ժողովուրդը մոլորվի, ժողովրդին մոլորեցնես, ընտրություններից առաջ հայտարարես, որ գիտե՞ք, ես վերադարձնելու եմ Շուշին ու Հադրութը, կամ գոնե ջանքեր եմ գործադրելու, բայց հետո պարզվի, որ ընդհանրապես խոսք է գնում կամ արվում է նոր զիջումներ»։
Նազարյանի այս խոսքի հիման վրա վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պնդել է, թե պատգամավորը ստում է՝ ասելով, որ ԱԺ ընտրություններից առաջ վարչապետը Շուշին ու Հադրութը հետ բերելու նախընտրական խոստում է տվել: Սակայն պատգամավորը խոսքն ուղղում է ոչ թե մեկ անձի, այլ իշխող ուժին։
Վարչապետն անձամբ՝ ոչ, բայց ՔՊ նախընտրական ծրագրում խոստում կա
Թեև չկա տվյալ, որ վարչապետը նախընտրական քարոզչության շրջանում բանավոր խոսքում անդրադարձած լինի ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիային, մասնավորապես՝ Շուշին ու Հադրութը վերադարձնելուն, սակայն նման դրույթ կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Հարկ է նշել, որ քաղաքական ուժերի նախընտրական ողջ խոստումները արձանագրված են նրանց նախընտրական ծրագրերում։ Նիկոլ Փաշինյանը փաստացի ՔՊ առաջնորդն է եղել կուսակցության ստեղծման օրից ի վեր: Փաստ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2022 թ. ընտրությունների նախընտրական ծրագրում մի բաժին նվիրված է Արցախի հիմնախնդրին։ Դրանում արձանագրված է, որ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադարձնել իրենց տներ»։
Փաստացի, իշխող ուժի, այդ թվում՝ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ տարածքների դեօկուպացիայի մասին խոստումն արձանագրված է ՔՊ նախընտրական ծրագրում։
Այսպիսով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է, քանի որ ՔՊ-ն վարչապետի գլխավորությամբ նախընտրական ծրագրում որպես բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություն նշել է նախկին ԼՂԻՄ բնակավայրերի դեօկուպացիան, որի մեջ մտնում են նաև Շուշին և Հադրութը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո