Լիպարիտյանական թեզերը դառնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը․ սա վտանգավոր է ու մտահոգիչ․ թուրքագետ
Թյուրքագիտական երկու գրքերի շնորհանդեսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ի թիվս արտաքին մարտահրավերների, կարևորեց ներքին մարտահրավերներ՝ դրանում ընդգծելով այն սուտ ու կեղծ տեղեկատության տարափը, որի թիրախը հասարակությունն է։ «Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերության և դրանցից բխող վտանգների այլափոխված պատկերն է ներկայացվում, որի նպատակները չեն կարող լինել հայանպաստ։ Այսինքն՝ մեր հասրակությանը ներկայացվում է Թուքրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամանալու հնարավորութուն, որի հավաքական անվանումն է ՝ «խաղաղության դարաշրջան», որը սակայն որևէ կապ չունի իրականության հետ և չկա որևէ նախադրյալ՝ դրան հասնելու համար»,-նշեց բանախոսը։
Անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն» աշխատանքին, Ռուբեն Մելքոնյանը մտահոգիչ թեզեր առանձնացրեց՝ ընդգծելով նաև՝ ․ « Մանսնագետները, ի սկզբանե, պնդում էին, որ հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական նպաակները, խաղաղության մասին խոսելն անիմաստ է։ Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքները, մտահոգության պատճառ են դառնում, այն առումով, որ նման թեզեր կարող են լինել մի մարդու գիտաքաղաքական հավատամքը, ով որոշակի շրջանում Հայաստանի շահերի սպասարկանն է կոչված եղել։ Այս գիրքը կարելի է որակել խաղաղության դարաշրջանի գաղափարական սահմանադրություն։
«Պետք է փաստեմ նաև, որ գոնե նեղ մասնագետների համար աչքի են զարնում Ժիրայր Լիպարիտյանի և նրա «ուսմունքի» հանդեպ Հայաստանում այս պահին իշխող ուժի որոշակի հատվածի համակրանքը և լիպարիտյանական թեզերի ուղղակի ու անուղղաի կիրառման փաստը»,-ասաց բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են