Ջերմուկից անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբի. Վայոց ձորի մարզպետ
Ջերմուկից տեսանելի վայրում անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական խումբը դեռեւս դուրս չի եկել, բայց Գլխավոր շտաբը ավելի լավ կտիրապետի այդ ինֆորմացիային: Մենք անզեն աչքով տեսնում ենք իրենց տեսանելի տարածքում: Դուք պետք է Գլխավոր շտաբի պետին հարցնեք, թե ինքը որ խմբին է նկատի ունեցել՝ ասելով, որ հեռացել է»,- նշեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ից հետո Ջերմուկի ուղղությամբ մնացած հակառակորդի ստորաբաժանումները, կրելով կորուստներ, հետ են շպրտվել:
Արարատ Գրիգորյանի խոսքով՝ սահմանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է, Ջերմուկում որեւէ միջադեպ չի գրանցվել:
«Թե քանի դիրք ենք կորցրել, հարցրեք Պաշտպանության նախարարությանը: Ես նույնպես տիրապետում եմ տեղեկությունների, բայց ավելի ճիշտ կլինի, որ Պաշտպանության նախարարարությունը հայտնի լրատվամիջոցներին: Ես հղում կտամ իրենց, լրացուցիչ բան չեմ կարող հայտնել»,- ասաց Գրիգորյանը:
Մարզպետը հայտնեց, որ Ջերմուկից տեսանելի վայրերում զոհերի դիեր չեն երեւում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո