«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվել չկա, Արցախի վրա խաչ քաշել չկա». Արմեն Աշոտյան
Խաղաղություն չի կարող լինել այնպիսի պայմաններում որտեղ մեկը թելադրում է խաղաղության պայման: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սա միջազգային իրավունքի գրված եւ չգրված նորմ է: Վատ բան եմ ասելու, բայց պարզվում է Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է, որովհետեւ Ռուսաստանը պարտադրում է խաղաղության պայմաններ ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բայց միջագային հանրության աջակցությամբ ուկրաինացիները չեն գնում, ըստ իրենց, թելադրված պայմաններով հաշտության, ավելին եվրոպացիները ասում են,որ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, որովհետեւ այդպիսի խաղաղությունն ազատություն չի բերի, բառացի եմ ցիտում եվրոպացի պաշտոնյաների խոսքերը: Կներեք, եվրոպական ձյաձյաներ եւ տյոտաներ, էդ ոնց է, որ Ուկրաինայի հարցում չի կարելի գնալ; պարտադրված խաղաղության, իսկ Հայաստանաի հարցում դուք ոչ միայն համաձայն եք, որ մենք գնանք ադրբեջանական պայմաններով խաղաղության, այլ մի հատ էլ խրախուսում եք ու մի հատ էլ մեր կառավարությունը ներկայացնող էս իդիոտին բռնել եք ու կտեր եք տալիս: Ես մունաթ չեմ գալիս իրանց վրա, ես ուզում եմ` իրենք լսեն, ես Բրյուսելում իրենց ասել եմ, որ մենք էշ չենք, որ էս ազգը թասիբ ունի, հերիք է, էս ազգին Նիկոլով մի չափեք, Նիկոլն այս ազգին չի ներկայացնում»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով` խաղաղության անվան տակ պրոցեսը շատ պարզ է, այն Արցախի հանձնումն է:
«Կա երկու սցենար` վատ եւ վատագույն: Մենք հասել ենք մի վիճակի, որ մեզ մնում է ֆիքսել մի արժեք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվել չկա, Արցախի վրա խաչ քաշել չկա, թե որ տարբերակը կտա այդ հանրավորությունը, երկրորդական է, մենք սկզբունքն ենք ասում, թե որ տարբերակը այդ հնարավորությունը մենք կողմ ենք այդ տարբերակին»,-ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով այս պահին բանակցողի փոփոխությունն օրհասական հարց է. «Բանակցողի փոփոխությունը մեզ տալու է ժամանակ, մեզ տալու է Նիկոլի տված խոստումներից հրաժարվելու հնարավորություն, լավ միթե ՔՊ-ում չեն մնացել մի քիչ նորմալ մարդիկ, հայ չի մնացել ընդհանրապես, միեթե չեք կարողանում ձեր կուտոկով դրան ֆուկ անեք»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո