Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն

Պետք է փոխվի բանակցողը. բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում. Թեւանյանը 10 թեզ ներկայացրեց

Ես այսօրվա հանրահավաքին եկել եմ որդուս՝ Նորայրի հետ. Իր ձեռքին արցախցի փոքրիկ աղջնակի լուսանկարն է՝ ի նշան մեր միասնության, համերաշխության։ Եկեք բարձր ծափահարություններով ողջունենք Արցախի մեր հայրենակիցներին ու ասենք, որ իրենց հետ ենք, իրենք միայնակ չեն։ 

Ներկայացնում ենք Թեւանյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում.

«Այս երեխան Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքին մասնակցում էր «Ես քո՛ զավակն եմ, Հայաստա՛ն» գրությունը ձեռքին։ Ուշադրությո՛ւն դարձրեք, գրության մեջ շեշտերը դրված են «քո»–ի և «Հայաստան»–ի վրա։ Արցախցին խնդրում է, պահանջում, ճիչ արձակում, որ իրեն Հայաստանը որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց չհանձնի, քանզի ինքը Հայաստանի՛ զավակն է, ոչ թե Ադրբեջանի։

Հայկական ընտանիքում երեխան ամեն ինչ է, մենք պաշտում ենք մեր երեխաներին։ Երեխան մեր շարունակության երաշխավորն է։ Մեզ հիմա ուզում են այլասերել։ Հիմնավորում են, որ պետք է հանձնել երեխային թշնամուն, որպեսզի ծնողները խաղաղ ու լավ ապրեն։ Սա խայտառակություն է և անբարոյականություն։ Հայաստանը վերածնվել է Ղարաբաղյան շարժումից ու չի կարող ադրբեջանական սպանդանոց հանձնել իր մինուճարին։

Եկեք ուրեմն ևս մեկ անգամ ծափահարություններով ողջունենք արցախցի մեր քույրերին ու եղբայրներին՝ խոստանալով, որ մենք նրանց չենք լքելու, քանզի մայր Հայաստանը չպետք է հանձնի իր Արցախին և գնա ինքնաոչնչացման։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը ծանր ու ամոթալի վիճակի մեջ է հայտնվել: Մենք հիմա լինել–չլինելու խնդրի առաջ ենք կանգնած:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը ամենանվազագույն հաշվարկներով արժեցել է 3 զինվորի կյանք։ Դա նշանակում է, որ մենք ամեն ամիս կորցրել ենք 3–ից 4 դպրոցավարտ դասարան, ու սա վերջ չունի։ Երեխաներին մեծացնում ենք, ուսման ենք տալիս ու 18 տարեկանում հանձնում Նիկոլին։ Նա էլ նրանց հանձնում է հողին կամ թողնում մարտի դաշտում՝ անթաղ, որ հետո ընտանյոք հանդերձ դիվային տեքստեր գրեն այդ թեմայով։

Ժողովո՛ւրդ ջան,

Ես Ձեզ հետ մաքսիմալ անկեղծ եմ խոսելու և ակնկալում եմ փոխադարձ ըմբռնում։

Ես շատ լավ գիտեմ ձեր բոլորի սպասումները, հարցերը՝ բա ե՞րբ, բա ինչպե՞ս, բա ինչքա՞ն, բա վերջը՞․․․

Այն, որ Հայաստանը դեռ պարտության դեմքով է ներկայացված, միջազգային մասշտաբի խայտառակություն է։ Այս ամենի համար մեղքի իր մեծ բաժինն ունեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ամենաշատը քննադատության է արժանանում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ տիտղոսային ընդդիմությունը, ինչը բնական է և հասկանալի․ ում ավելի շատ քվե եք տվել ու ավելի շատ եք վստահում, նրանից էլ ամենաշատն իրավունք ունեք պահանջել և երբ սպասելի արդյունքը չի լինում, հենց նրանից էլ ամենաշատը կարող եք դժգոհել։ Ես գիտեմ, որ այդ դժգոհությունը բարեկամական է և սրտացավությունից է բխում։ Կան բացթողումներ, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ չգնահատել այն պայքարը, որ տևական ժամանակ մղում է նույն խորհրդարանական ընդդիմությունն իր գործընկերների հետ։ Ամիս ու կես, 24–ժամվա ռեժիմով պայքարի ընթացքում եղել են կալանքներ, բախումներ։ Մարդիկ չեն կոտրվել, գիշերը ցերեկ են արել։ Փառք ու պատիվ բոլորին։

Չնկատել շարժման անկեղծ պայքարն ու ձեռքբերումները, արդար չէ։ Մյուս կողմից՝ շարժումը պարտավոր է ընդունել օբյեկտիվ քննադատությունն ու դասեր քաղել սեփական սխալներից։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց քննադատում են ավելի կամ պակաս մեղավոր լինելու համար, սոցցանցերում երբեմն «վիրտուաl ձեռնամարտեր» են մղվում, բայց դա կոնտրպրոդուկտիվ է ու ոչ մի տեղ չի տանում։ Ի՞նչ իմաստ ունի միմյանց թիրախավորելը, եթե կա գլխավոր ու միակ թիրախը։

Պետք է դուրս գալ այս վիճակից ու միասնաբար պայքարել՝ մի կողմ դնելով բոլոր մանր տարաձայնությունները, կապրիզները, ամբիցիաները։

Սիրելի՛ գաղափարակիցներ, պայքարի մարտիկնե՛ր,

Դուք օրերով, ամիսներով, տարիներով պայքարել եք ու միակ սուբյեկտն եք, որ իրավունք ունեք բոլորին քննադատել ու բոլորից պահանջել։ Դուք արժանի եք հարգանքի ու հաղթանակի։ Նիկոլի պաշտոնավարմամբ պայմանավորված ձեր դժգոհությունը ընդդիմադիր քաղաքական ուժերից մարդկային է և օբյեկտիվ։ Ու որպեսզի առանձին մեղավորների չփնտրենք և թեման փակենք, ես այսօրվա վիճակի համար քաղաքական ուժերի փոխարեն ներողություն եմ խնդրում ձեզանից։ ժողովո՛ւրդ ջան, կներե՛ք:

Բայց միայն ներողությունը քիչ է։ Քաղաքական մարդու գործը նաև խոստում տալն է ու այն կատարելը։ Ներողությունից բացի ես խոստանում եմ, որ կռիվ ենք տալու մինչև հաղթական արդյունք, քանզի հակառակ դեպքում անձամբ ես իմաստ չեմ տեսնի խորհրդարանում կամ քաղաքականությունում մնալու մեջ։ Իմ անձնական պարտությունն այդ դեպքում շատ փոքր բան կլինի մեր երկրի պարտության համեմատ։ Ես չեմ ուզում, որ մենք երկիրը տանուլ տանք։ Հաղթանակի համար անմնացորդ կռիվ ենք տալու։ Երդվու՛մ եմ։

Պետք է սխալներից հետևություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը։ Սխալվելն ամոթ չէ, բայց չսովորելը կամ սխալները կրկնելն աններելի են։ Մենք, հետևաբար, պետք է արմատապես վերանայենք մեր պայքարի մարտավարությունը, փոխենք գործիքակազմերը, ընդլայնենք ձևաչափը կամ նոր ձևաչափ առաջարկենք։

Ես գիտեմ, որ հիմա շատերի մոտ անորոշություն է, նաև՝ խուճապային տրամադրություն և հոռետեսություն։ Պետք է դուրս բերել մարդկանց այս վիճակից։ Իշխանությունները տարածում են այն միտքը, թե, իբր, մենք մենակ ենք, դաշնակիցները մեզ քցել են, ուրիշ ճար չունենք ու պետք է ապավինենք Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածությանը, որ խաղաղ ապրենք։ Դա սո՛ւտ է։

Ես շփվել եմ մեր բարեկամ երկրների ազդեցիկ շրջանակների հետ։ Նրանք վստահեցնում են, որ Հայաստանի գործող իշխանության պատճառով է մեր երկիրը լքված վիճակում հայտնվել և ներքաղաքական դրական փոփոխության դեպքում իրենք ամեն կերպ աջակցելու են Հայաստանին։

Հարգելի՛ ժողովուրդ,

Մենք պայքարի երկար փուլ ենք անցել միասին, հիմա մտնում ենք նոր փուլ։ Փորձ ձեռք բերած ու ավելի հասունացած վիճակում։ Այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է։ Այն էստաֆետը վերցնում է 88–ի շարժումից, Արցախում տեղի ունեցած «SOS» հնչեցնող հավաքից և իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլին։ Սա Հայաստանի գոյության կռիվն է։

Ես հիմա կներկայացնեմ 10 թեզ Հայաստանի ու Արցախի ապագայի մասին, անելիքի մասին։

Թեզ 1-ին

Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը: Պարտության դեմքը աշխարհին բերում է այն տեսակետին, որ հայ ժողովուրդը համակերպվել է Ադրբեջանի պահանջների հետ ու պատրաստ է այն ամրագրել թղթի վրա՝ Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դնելով Հայաստանի գոյությունը:

2019-ին նա ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Այսօր նա ասում է՝ «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ»: Չի՛ կարելի է թույլ տալ, որ վերջում ասի՝ «Երևանը Հայաստան է, և վե՛րջ», ինչն ինքը, հավանաբար, պլանավորում է անել Վաշինգտոնի կամ Փարիզի իր թաքստոցից:

Թեզ 2-րդ

Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Նոր բանակցողը չպետք է ավելի զիջողական լինի, քան այսօրվա բանակցողը և, միևնույն ժամանակ, չպետք է տղայական կեղծ ռազմահայրենասիրական դիրքորոշմամբ հանդես գա։ Երկու դեպքում էլ պատերազմ ու պարտություն ենք ստանալու։ Մինչդեռ մեզ երկարատև ու կայուն խաղաղություն է պետք։

Թեզ 3-րդ

Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը և Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր: Դա միջազգային արկածախնդրություն է, և միայն կորուստներ է բերում մեզ։

Թեզ 4-րդ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում: Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ։

Թեզ 5-րդ

Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա: Մենք պետք է բանակցենք, ամեն մի ձևակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերացնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը:

Թեզ 6-րդ

Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը:

Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Թեզ 7-րդ

Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականացնել․ առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։

Թեզ 8-րդ

Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը:

Թեզ 9-րդ

Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան կերտել, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները: Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք տեր զգալ։

Չորս տարի առաջ այս ստախոսները հասարակ մարդուն խոստացան արդարություն, սակայն տվեցին միայն ծանր կյանք, պատերազմներ ու կորուստներ:

Բանանի գնի իջեցման մասին էին խոսում չորս տարի առաջ, այսօր տեղական կարտոֆիլն ու լոլիկն են դառնում բանանի գնի կամ ավելի թանկ: Ինչ վերաբերում է թալանին, ապա սրանք այդ հարցում բոլորի գլուխները լվացին ու հեղափոխական կոչված օլիգարխիա ձևավորեցին։ Այդպես է լինում, երբ իշխանության են գալիս պրոֆեսիոնալ խաբեբաները:

Թեզ 10-րդ

Իշխանափոխության համար անհրաժեշտ են հասարակական–քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձևաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն։

Այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշտության օգտագործենք խորհրդարանական և արտախորհրդարանական աշխատանքների բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես մեր օրակարգով։

Եվ ուրեմն՝

Հայաստա՛ն, ոտքի՛

Արցա՛խ, ոտքի՛

Ժողովո՛ւրդ, ոտքի՛

Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի: