Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, մտածե՛ք և խելքի եկե՛ք, դեռ ուշ չէ․ Իշխան Սաղաթելյանը դիմեց քաղաքական մեծամասնությանը
Երեկ, այն ինչ տեղի ունեցավ Արցախում, պատմական իրադարձություն էր և կարևոր արձանագրում՝ ի լուր ամբողջ աշխարհին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմինները, խորհրդարանական ուժերը մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախում հստակ ասացին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար և արժանանալու է դիմադրության։ Հաջորդ արձանագրումը այն էր, որ ՀՀ որևէ իշխանություն չունի իրավունք ստորագրել փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Երեկ Արցախից հստակ ուղերձ հղեցին հայությանը, որ շարունակեք տեր կանգնել Արցախին»,- ասաց Սաղաթելյանը՝ շեշտելով, որ գնդակը Հայաստանի դաշտում է։
«Արձագանքելով Արցախի կոչին, նոյեմբերի 5-ին, ժամը 15․00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք։ Այն լինելու է միասնության հանրահավաք, այն հրավիրել է «Դիմադրություն» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրահավաքն է։ ՀՀ քաղաքացին, մասնակցելով այդ հանրահավաքին, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին։ Այս հանրահավաքը քաղաքական և կուսակցական հանրահավաք չէ, դա հայ մարդու հանրահավաքն է հայկական օրակարգով։ Ուզում եմ դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ակնկալելով իր օրհնությունը և աջակցությունը այդ շատ կարևոր նախաձեռնությանը»,- նշեց Սաղաթելյանը։։
Վերջինս դիմեց նաև մտավորականությանը, գիտական համայնքին, երիտասարդությանը ճակատագրական այս կարևոր պահին կոչով հանդես գալու և հանրահավաքին մասնակցելու համար։
«Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել կուսակցական, անձնական, քաղաքական շահերը, մրցակցությունը և համախմբվել այս կարևոր գաղափարի շուրջ։ Դիմում եմ նաև քաղաքական մեծամասնությանը, Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, պաշտպանելով Նիկոլին՝ զոհաբերում եք Հայաստանը և Արցախը, մտածե՛ք և խելքի եկե՛ք, դեռ ուշ չէ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...