Պուտինն ասաց՝ եթե չեք ուզում հանձնեք Արցախը եւ ունեք քննարկելու հարցեր, եկեք քննարկենք. Վահե Հակոբյան
Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը քաղաքական խուլգանություն է, սա ակնհայտ հակառուսական քայլ է, որ անում է մեր այսպես կոչված կառավարությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով, երկրի վարչապետը չի թաքցնում, որ հակված է գնալ արեւմտյան տարբերակին, որի համաձայն Արցախը հանձնում է Ադրբեջանին:
«Այսօր գնդակը Արցախում է, իրենք պետք է առաջին հերթին իրենց մոտեցումը բարձրաձայնեն: Ես գիտեմ, որ Ստեփանակերտում հանրահավաքում պետք է ընդունվի միացյալ հայտարարություն: Ես մեծ հույսեր եմ կապում այդ հանրահավաքի հետ:
Անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահ Պուտինի արած հայտարարությանը, թե «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եւ եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը համարում է, որ պետք է ընտրել դա, իրենք կսատարենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ընտրություն, Վահե Հակոբյանն ասաց. «Պուտինն ասաց՝ եթե ուզում եք հանձնեք, հանձնեք Արցախը: Եթե չեք ուզում հանձնեք եւ ունեք քննարկելու հարցեր Արցախի կարգավիճակի վերաբերյալ, եկեք քննարկենք: Դժվար է, բայց քննարկելի է:
Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին առաջարկ էր այսօրվա ղեկավարությանը, այդ թվում Հայաստանի ժողովրդին: Հայաստանի ժողովուրդը պետք է այսօր թելադրի»:
Նա հավելեց, որ այսօր պետք է շարունակել հասկացնել մեր հասարակությանը, թե ինչով է հղի այսօր մեր ռեգիոնից Ռուսաստանի հեռանալը. «Դա կարող է ունենալ անդառնալի հետեւանքներ առաջին հերթին Հայաստանի համար»,-նկատեց պատգամավորը:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են