նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրը ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել
Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլեւս որեւէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին եւ նրանց ծնողներին։
Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր եւ հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած եւ թաղենք հինգհազարամյա մեռելին։
Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես ինչպես մայրը թաղել է 19 ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ոնց կարող ես իմանալ... Եւ մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճանների դատելու են։
Ցինիզմը ավելացնելով նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր եւ նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։
Հայեր, ՀՀ քաղաքացիներ, նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրը ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։
Իսկ հիմա շատ պարզ եւ հստակ նիկոլից եւ աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար եւ անհապաղ հեռանալ։ Չքվեք։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո