Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռեց փաստաթուղթը, որի շուրջ բանակցում են Փաշինյանն ու Ալիևը
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում կարևոր շեշտադրումներ արեց՝ ներկայացնելով․
Սիրելի հայրենակիցներ։ Արդեն երկու շաբաթ մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների հովանավորությամբ, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիեւը։ Մի քանի կետանոց փաստաթուղթ, որի մասին իշխանությունները որեւէ բառ չեն խոսել, չեն հերքել, որտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից, մեր երեսունամյա պայքարից։ Մեկ մեջբերում՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Այսքանը՝ արցախցին էթնիկ փոքրամասնություն է միայն, ըստ արեւմտյան ծրագրի։ Էլ ինչու՞ պետք է Մինսկի խումբ աշխատեցնեն, բանակցություններում միջնորդ լինեն։ Հիմա, երեսուն տարուց հետո առաջին հայկական իշխանությունն է, որ համաձայն է Արցախը տալու, թշնամու բոլոր պահանջները կատարելու։ Սա է մինչեւ տարվա վերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը։ Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ. կրկնակի կապիտուլացիա։
Սիրելի հայրենակից։ Չի բերելու այս իշխանությունը քեզ խաղաղություն, ինչպես չբերեց անցնող 2 տարիներին։ Ոչ միայն չի բերելու, այլեւ նոր փորձանք ու փորձություն է բերելու արդեն ի շարունակություն Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Սոթքի ողբերգության, հսկայական տարածքների թշնամական օկուպացիայի։ Այսօր արդեն Հայաստանի իշխանությունը չի թաքցնում թշնամու ախորժակը Տավուշի, Արարատի, Մեղրիի տարբեր բնակավայրերի նկատմամբ։ Սա պետք է կասեցնել, որ խաղաղություն ցուցանակի տակ թաքնված պարտությունը, նոր պատերազմները, բռնագրավումը չթակի ամեն մեկիս դուռը՝ իմ բնակած Քանաքեռից մինչեւ հեռավոր բնակավայր։
Ու վերջապես։ Այս իշխանությունը չունի որեւէ լիազորություն, մանդատ, իրավունք իր ձախողումների, ավերի, անկարողության պատճառով զրկել մեր սերունդներին իրենց իրավունքների տերը լինելու հնարավորություններից։ Այս իշխանությունն ու Փաշինյանը չեն կերտել Հայոց պետականությունը, Արցախի Հանրապետությունը, որ վաշինգտոններում, պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ արցախցին, ազատ Արցախն ընդամենը Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն է։ Մեր ժողովրդի իրավունքների գողը ի վերջո պատասխան կտա։ Ու սիրելի հայրենակից, կրկնում եմ այս ամբիոնից մի քանի շաբաթ առաջ ասածս խոսքերը։ Հիմա ոչ թե Նիկոլին, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է։ Ու վերջում։ Այս դահլիճում, անվտանգության աշխատակիցներն բռնությամբ ինձ հեռացրին ամբիոնից, քանի որ հայտարարել էի՝ Արցախն ուրացողը դավաճան է։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն էլ կրկնեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Դե եկեք պատռենք Արցախն ուրացող այս ու նմատիպ փաստաթղթերը, մերժենք դրանք, մերժենք ուրացողին ու ուրացողներին։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո