Զրույցների, մտահոգությունների առանցքը բնակիչների համար նույնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ, Բանակ, Արցախ. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերադառնում ենք Տավուշից: Խիստ հագեցած օր էր: Վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանյանի, պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Արգիշտի Գեւորգյանի, Գառնիկ Դանիելյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ եւ Իջեւան քաղաքներ, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ: Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ, Բանակ, Արցախ: Թեեւ կային բազում այլ հարցեր, որոնց կանդրադառնանք հետագայում: Ուրախ էինք, որ Բերդում մեզ դիմավորեց օրերս ազատության մեջ հայտնված, ՏԻՄ ընտրություններում, բանտից իշխանություններին հաղթած Հարություն Մանուչարյանը: Նրան պարբերաբար այցելում էինք բանտում: Քաղբանտարկյալ Հարություն Մանուչարյանը մինչեւ վերջ էլ գործարքի չգնաց բռնատիրական իշխանության հետ: Այցը յուրահատուկ էր նաեւ այլ հանգամանքով պայմանավորված: ԱԺ մեր նորընտիր պատգամավորների՝ Արգիշտի Գեւորգյանի ու Իջեւանից Գառնիկ Դանիելյանի համար այդ կարգավիճակում առաջինն էր: Ու չեմ բացի փակագծեր, բայց ասեմ՝ որքաաա՜ն եմ սիրում ու հպարտանում մեր դաշնակցական ընկերներով ու խմբերով՝ չինարցի, այգեձորցի, իջեւանցի, բերդեցի... ու նաեւ Դաշնակցության մեր երիտասարդականի իմ արդեն հարազատ զավակ դարձած անդամներով: Խոնարհ հերոսներ, որոնք անգամ մեկ լուսանկար անելն են արգելում: Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով ու նորացված վճռականությամբ ու նպատակով՝ #Դիմադրություն


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո