Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն Նոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ» Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը Հրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատը Իրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. Լևիթ Ժնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներ Այս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան է Վերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներ Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը

Քրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարինԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերըԶաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածելԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներՄեծ Պահք. Ավագ երեքշաբթիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղություններըԴասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարանՄի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումՄասիսի Կայարան թաղամասում առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիրՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունըԱյսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ ԽուդաթյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԼիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքներըԴեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մամուլ

Հայաստանը կարող է 5-7 կոնվենցիայով Ադրբեջանի դեմ դատական հայց բացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը Հաագայի դատարանի ընդհանուր իրավազորությունը չեն ճանաչել՝ ճանաչել են հատուկ իրավազորությունը, ինչը նշանակում է, որ միայն կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում կարող է վեճը բարձրանալ այդ դատարան։ Չկա այդպիսի կոնվենցիա, որի կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը, եւ որը վերաբերում է այն հարցերին, որոնք շոշափվում են Ալիեւի եւ Էրդողանի կողմից»,- ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20- ին Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականի Կովսական քաղաքում օդանավակայանի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ալիեւին խորհուրդ է տվել Հայաստանից փոխհատուցում պահանջել։ «Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում եւ փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»,- հայտարարել է Էրդողանը:

Ըստ Սիմոնյանի՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը չունի իրավազորություն՝ նման հարցեր քննարկելու։ Եվ եթե Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն այդքան շատ են ոգեւորված, ապա մյուս տարբերակը ՄԱԿ-ի միջոցով դատարանից Գլխավոր ասամբլեայի կամ Անվտանգության խորհրդի խորհրդատվական եզրակացություն հայցելն է։ Սակայն այդ խորհրդատվական եզրակացությունը քաղաքական գործընթաց է, պետք է Գլխավոր ասամբլեայում մեծամասնություն հավաքեն, որ դիմեն դատարան, կամ Անվտանգության խորհրդում պետք է մեծամասնություն ունենան, որ դիմեն դատարան։ Եվ երկրորդ հանգամանքը՝ խորհրդատվական եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, եւ այն պարտադիր չէ։ Պարտադիր կատարման է ենթակա, երբ պետությունը ճանաչում է Հաագայի ընդհանուր իրավազորությունը՝ դատարանը վճիռ է կայացնում՝ դու կատարում ես։

Մեր հարցին, որ ադրբեջանական կողմից պարբերաբար թեզեր են հնչել՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկել՝ Արցախի բնական ռեսուրսներն օգտագործելու համար, Սիմոնյանն ասաց․ «Իրենք մտածում են, որ կարող են Եվրադատարան դիմել, այնինչ երեկ Էրդողանը խոսում էր Հաագայի մասին։ Եվրադատարան կարող են դիմել, սակայն վստահ եմ, որ այդտեղ էլ կարող ենք Ադրբեջանին պատասխանել, բայց այստեղ մեխանիզմի առումով է։ Խնդիրը նաեւ բովանդակային առում ունի, Հայաստանը որեւէ առնչություն չունի Արցախի Հանրապետության ներսում տնտեսության կազմակերպման հետ, այսինքն՝ Արցախի Հանրապետությունն ինքն է օգտագործել իր տարածքները, իր հողերը, իր ռեսուրսները։ Եվ որպեսզի Հայաստանին պատասխանատվության կանչեն, նախ պիտի ապացուցեն, որ Հայաստանը ոչ իրավաչափ վարքագիծ է կատարել, եւ երկրորդը, այն գործողությունները, որ կատարվել են Արցախում, վերագրելի են Հայաստանին։

Այստեղ էլ խնդիրներ կան, դա բովանդակային է, դա դատարանի քննարկման թեման է։ Չնայած մենք ունենք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որն ի վնաս Հայաստանի է, եւ այնտեղ որոշակի առումով խոցելի տեղեր ունենք, որտեղ մասնակիորեն դատարանն ընդունել է, որ Հայաստանը վերահսկողություն է իրականացնում որոշ տարածքների նկատմամբ: Բայց այդ մեղադրանքը, որ նրանք ներկայացնում են, հենց այնպես օդում ասելով չէ․ նախ պետք է ապացուցեն, որ հանցագործություն է կատարվել։ Եվ երկրորդը՝ պատճառահետեւանքային կապով այդ գործողությունները վերագրելի են Հայաստանին՝ սա էլ բովանդակայինն է։

Այսինքն՝ այդ գործն այդքան էլ հեշտ չէ, որ կանգնել ասում են։ Պարզապես իրենք քաղաքական, դիվանագիտական ճնշման համար այդպիսի հայտարարություններ են անում, որպեսզի Հայաստանին ասեն՝ տեսեք, սա էլ ձեր դեմ կարող ենք դնել։ Մենք էլ պիտի ասենք, որ առնվազն հինգից-յոթ կոնվենցիա ունենք, որ ձեր դեմ կարող ենք դատական գործ սկսել։ Մերոնք չեն ասում՝ երեւի դրա համար էլ բերաններն այդքան մեծ են բացում մեր հակառակորդները»։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցնում է, որ այդ կոնվենցիաներից են, օրինակ, պատանդներ վերցնելու դեմ, պատանդներին քաղաքական նպատակով շահարկելու կոնվենցիաները, ինչը որ Ադրբեջանը հիմա անում է։ Այս կոնվենցիաների շրջանակներում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանի հատուկ իրավազորությունը ճանաչել են։ Մյուսը խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիան է, որը ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ճանաչել են դատարանի իրավազորությունը։ Մյուսը վարձկանների դեմ պայքարի, ահաբեկչության դեմ պայքարի դեմ կոնվենցիաներն են: Դրանով ցանկը չի ավարտվում։ Ցանկության պարագայում հայկական կողմը կարող է որպես պատասխան հենց այդ կոնվենցիաների մասին բարձրաձայնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում