Ջերմուկում մարդիկ զրկվել են աշխատանքից, զբոսաշրջիկների թիվը նվազել է. ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքները առողջարանային քաղաք Ջերմուկում շատ են։
NEWS.am-ի հետ զրույցում Ջերմուկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը պատմեց, որ բնակիչները հիմնականում աշխատել են հյուրանոցներում, այս իրավիճակը մի շարք հանգամանքներ է փոխել, եւ շատերը զրկվել են աշխատանքից։
«Հյուրանոցները բացվել են, սակայն չունենք տուրիստների այն մեծ հոսքը, ինչպես նախորդ ժամանակներում է եղել, երբ Ջերմուկը մեծ թվով տուրիստներ էր հյուրընկալում։ Հիմնականում օրավարձով աշխատող բնակիչները չեն վերադարձել Ջերմուկ, փորձել են այլ համայնքներում գտնել աշխատանք։ Կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակի անվտանգության հետ կապված վախեր ունեն։ Համայնքի բնակիչների մեծ մասը վերադարձել է, դպրոցները գործում են, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները նույնպես աշխատում են»,- ասաց Սյուզաննա Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Ջերմուկում խնդիրները քաղաքացիական պաշտպանության եւ անվտանգության հետ են կապված. «Այդ խնդիրներին մենք առերեսվել ենք հենց ագրեսիայի ժամանակ։ Այդ ժամանակ չեն աշխատել շչակները, չենք ունեցել արագ արձագանքման խմբեր, տարհանում չի եղել, մարդիկ ուղղակի ընտանիքներով լքել են քաղաքը։ Ցավոք, իշխող քաղաքական ուժի կողմից այս խնդիրների լուծման պատասխանները կառուցողական չեն»։
Սյուզաննա Ավետիսյանը երկու շաբաթ առաջ դիմել է համայնքի ղեկավարին՝ ավագանու արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն նա չի արձագանքել առաջարկին. «Երեկ արդեն ստացա հրավեր, որ հոկտեմբերի 26-ին տեղի կունենա հերթական նիստը։ Այդ նիստին կփորձեմ բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են բնակիչներին։ Անցել է մեկ ամսից ավելի, սակայն մենք չունենք պլան, թե ինչ ենք փոխելու, որպեսզի չունենանք այն պատկերը, որն ունեցանք սեպտեմբերին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...