Դո՛ւք՝ իշխանական պատգամավորներ, նախարարներ, կուսակիցներ, Նիկոլ ընտրողներ, էս տեսարաններից դուք գոհ ե՞ք. Սեւակ Հակոբյան
Իր թիմակիցնե՛ր, կողմնակիցնե՛ր, ձեզ նորմա՞լ եք զգում, լա՞վ եք զգում նրա անտանելի ռուսերենից, լա՞վ եք զգում նրա խոսքի նյութից․ գնացել-հասել է որ նվնվա, թե ինչ օրի է մեզ հասցրել Ադրբեջանը, որ ի՞նչ անի Ալիևը, մեզ խղճա ու էլ չծեծի՞։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Yerevan Today»-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Լավ էս ի՞նչ պատիժ ա, մեր գլխին եկել։ Մի հատ խնդրում եմ էս կադրերը ուշադիր նայեք։ Էս, ի՞նչ ա։ Հասկացանք, նորություն չէ, շատերս շուտվանից սպասում չունենք, բայց լավ, դո՛ւք՝ իշխանական պատգամավորներ, նախարարներ, կուսակիցներ, Նիկոլ ընտրողներ, էս տեսարաններից դուք գոհ ե՞ք, նորմալ ա՞ սենց նվաստացած աշխարհին ներկայանալ։
Նայեք, խնդրում եմ, էս վերջին՝ հոկտեմբերի 10-ի ԱՊՀ խորհրդի նիստը, բոլոր մասնակիցները հստակ, դեմքի հանգիստ արտահայտությամբ քայլում են, կանգնում նկարվելու, շփվում իրար հետ, Հայաստանը ներկայացնողը դեմքի վախվորած արտահայտությամբ, աչքի պոչով աջ ու ձախ է նայում, չի շփվում ոչմեկի հետ, լուսանկարվելուց հետո մոլորված քայլում է հետևներից, փորձում է հետ չմնալ, անտրամադիր, խեղճացած։
Լավ, էս ո՞վ ա, էս տեսակո՞վ մենք պետք է ներկայանանք աշխարհին, էսքանից հետո, անգամ էս օրով։ Իր թիմակիցնե՛ր, կողմնակիցնե՛ր, ձեզ նորմա՞լ եք զգում, լա՞վ եք զգում նրա անտանելի ռուսերենից, լա՞վ եք զգում նրա խոսքի նյութից․ գնացել-հասել է որ նվնվա, թե ինչ օրի է մեզ հասցրել Ադրբեջանը, որ ի՞նչ անի Ալիևը, մեզ խղճա ու էլ չծեծի՞։
Դրել այլ պետության ղեկավարներից ճշտում է՝ Հայաստանը ո՞ր սահմաններով են ճանաչում, պատմում է, թե Ադրբեջանը ոնց է հարձակվել, ոնց է այսքան գյուղ, հյուրանոց, ճանապարհ, տուն, դպրոց, ջրագիծ և այլ վնասվե՞լ, ոնց ենք 7600 հոգու տարհանե՞լ։ Սրտաճմլիկ կարդում է, իրեն ուղղելով, բառերը սխալ ու ճիշտ ասելով։ Բոլորը լսում են անտարբեր դեմքով, որովհետև նվնվում է, մուրում է, փորձում է խղճահարություն առաջացնել, որ էլ «չծեծեն»։
Չեմ հասկանում, ոչ մեկդ հայաթ չի՞ իջել երեխա վախտ, չե՞ք իմանում, որ ո՞վ նվնվում է, լացում է, խնդրում է, որ չծեծեն, ավելի շատ են ծեծում, ու էդ ծեծելուն միանում են անգամ նրանք, որոնք դեռ մինչ այդ ոչմեկին մատով չէին կպել։ Կյանքի օրենքն է, սկսած մանկական բակից, վերջացրած այստեսակ բարձր դիվանագիտական հարթակներով։
Ասում է՝ Ալիևը գերիներին չի վերադարձնում․ մեկ ասել է ականապատ դաշտերի քարտեզները տուր կտամ, դրանք տվել է Նիկոլը, հիմա էլ Ալիևն ասում է՝ առաջին պատերազմում անհետ կորածներին գտի տուր՝ տամ։
Սա կոչվում է Հայաստանի անունից բանակցո՞ղ։ Նայում, մեռնում ես։ Բա ձեզ համար ամոթ չէ՞, Նիկոլին դեռևս աջակցողներ։ Դուք հավատում եք, որ այս մարդը կարող է մեր պետության համար որևէ դրական բան ստանա՞լ, եթե անգամ շատ է ուզում»,- գրել է նա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո