Հայաստանի նման մարտական վիճակում գտնվող երկրներում զինվորական ծառայության պայմանները ոչ թե հեշտացնում են, այլ՝ դժվարեցնում. Օհանյան
Հայաստանի նման մարտական վիճակում գտնվող երկրներում զինվորական ծառայության պայմանները ոչ թե հեշտացնում են, այլ, ընդհակառակը, դժվարեցնում են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր որոշմանը, որով հրաժարվում են պահեստազորի եռամսյա հավաքներից և փոխարեն հավաքները 25-օրյա ժամկետով են իրականացնում:
Մեզ հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը շեշտեց՝ հավաքների կազմակերպման ժամկետները զորահավաքության պատրաստության ծրագրի և պահեստազորայինի զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն պետք է իրականացվի և պետք է միտված լինի զինվորականի ունակությունների կատարելագործմանն և մշտական պատրաստվածության պահպանմանը.
«Այդ հավաքները կլինեն մեկշաբաթյա, 25 օր, թե եռամսյա, Կառավարությունը պետք է որոշի՝ ՊՆ-ի առաջարկությամբ: Ես կարծում եմ՝ եռամսյա հավաքների ժամկետը մարտական գործողությունների մեջ չգտնող երկրի համար շատ է, բայց Հայաստանը մարտական գործողությունների մեջ գտնվող երկիր է: Առհասարակ, Հայաստանի նման երկրում ողջ ուժը պետք է ներդնել՝ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար, բանակը վերականգնման համար: Ես այսօր ԶՈւ կազմի վիճակի մասին տեղեկություններ չունեմ, բայց այն, որ հակառակորդը մշտապես սադրանք է իրականցնում և այդ սադրանքի շրջանակներում մենք տուժում ենք, սա միանշանակ է, ուստի ծառայության պայմանները պետք է խստացվի, բայց դրանք զինվորական ծառայության և պաշտպանության վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումներ պետք է լինեն»,-ասաց նա:
Բանակի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր այսօր արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրացնելով՝ Հայաստանն անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի:
Սեյրան Օհանյանն ընդգծում է ՝ դա կարևոր է ծառայողական գրավչության առումով, բայց միայն աշխատավարձ բարձրացնելով պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում.
«Դա գրավչության կոմպոնենտ է՝ աշխատավարձ, բնակարանային պայմաններ և արժանապատիվ կենսաթոշակ և, իհարկե, ամենակարևորը՝ հասարակության վերաբերմունքը զինվորական ծառայողի նկատմամբ և հայրենասիրական ոգին, ինչը, այս իշխանությունների օրոք, ոտնահարվել է»,-ասաց Օհանյանը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո