Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Քաղաքականություն

Պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ենք ունենալու եւ դելիմիտացիա. Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Էսկալացիայի հենց առաջին րոպեներից Միացյալ Նահանգները ակտիվ ներգրավվածություն է դրսեւորել եւ առաջին զանգերից մեկը վարչապետն ունեցել է պետքարտուղար Բլինքենի հետ, եւ Միացյալ Նահանգները շարունակել են ներգրավված մնալ այս ամբողջ ընթացքում: Առաջին հանդիպումը եղել է արտգործնախարարների մակարդակով, երբ որ պետքարտուղար Բլինքենը կազմակերպել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այնուհետեւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը կազմակերպել էր իմ եւ Ադրբեջանի նախագահի օգնականի, որտեղ հիմնականում քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Մենք հույս ունենք` ընթացքում կկարողանանք ձեւավորել այս միջազգային մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներ տեղի ունենան, ինչպես նաեւ իրավունքների եւ անվտանգության շուրջ»,- ասաց նա:


Գրիգորյանը հայտնեց, որ իրենք նաեւ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամկետը, որը որոշված է մինչեւ տարեվերջ, ինչպես նաեւ դելիմիտացիայի հարցը:

«Այսինքն մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենանք եւ նաեւ պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու, այսինքն խաղաղության պայմանագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են: Հայաստանի մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված չդեմիլտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար, դրա համար քննարկվել է այս հարցը: Շարունակում է օրակարգում Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի սուվերեն տարածքից, նաեւ քննարկել ենք ապաշրջափակումը, այստեղ կարեւոր հարց է, որ Հայաստանում եւ տարածաշրջանում,ինչպես նաեւ Ադրբեջանում ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա: Գիտեք, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է այն, որ որեւէ հարց մենք չենք քննարկելու, որն ունի միջանցքային տրամաբանություն եւ մենք շարունակում ենք պնդել, որ ապաշրջափակում պետք է տեղի ունենա սուվերենության սկզբունքի վրա եւ փոխադարձության»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը նշեց, որ քննարկել են վերջին ագրեսիայի ընթացքում 17 գերիների վերադարձը, ինչես նաեւ ավելի վաղ հաստատված 33 հայ գերիների վերադարձը: