ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը. ՀՅԴ
Վճռականորեն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում տեղ գտած խիստ վտանգավոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մոտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորովածութիյունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ կենտրոնական գրասենյակը:
«Վճռականօրէն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելոյթներում տեղ գտած խիստ վտանգաւոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մօտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։
Յայտարարում ենք.
– ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը եւ չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։
– Միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապէս ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի կիրառման, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւման պայմաններում՝ սահմանազատման եւ սահմանագծման ուղղութեամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում եւ իրականացում անընդունելի է։
– Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային եւ ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան եւ այն սակարկման ենթակայ չէ։
– Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիօրէն կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայութեան հայրենազրկմանը։
Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաւատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտաւորութիւններին եւ հետեւողական կը լինեն հռչակուած սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցում։
Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրուել իշխանութեան կողմից սերմանուող պարտուողական տրամադրութիւններին, չյուսահատուել, համախմբուել ազգային ուժերի շուրջ եւ բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխութիւններ երեք հիմնական ուղղութիւններով.
ա) Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում,
բ) պաշտպանութեան եւ անվտանգութեան հրատապ խնդիրների լուծում,
գ) կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում:
Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարաւոր է միայն ժողովրդի վստահութիւնը վայելող ազգային համաձայնութեան նոր կառավարութեան ձեւաւորման դէպքում։
Մենք վճռական ենք, յստակ պատկերացնում ենք մեր անելիքները եւ կոչ ենք անում միասնական պայքարի։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
8 Հոկտեմբեր, 2022 թ.


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո