Մեր երեխեքը հավի ճուտ չէին, որ տանեն սպանեն ու հանգիստ ման գան, պատասխան են տալու
Որևէ մեկը թող չկասկածի, որ պատերազմի հանգամանքները պարզվելու է, մեր երեխեքը հավի ճուտ չէին, որ տանեն սպանեն ու հանգիստ ման գան, կարծես ոչինչ չի եղել, ինչքան ուզում են ծնողներին շեղեն, այս հարցերը պատասխան են ստանալու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանից ազատվելով՝ ցավոտ լուծումներից կխուսափենք, ով էլ գա, ավելի վատ փաստաթուղթ կարող է ստորագրվի, պատգամավորը նշեց, որ Լևոն Տեր Պետրոսյանը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, չի կարող որոշում կայացնել, նրան պարտադրելու են ամենավատը:
«Ինչ վերաբերում է ըննդիմության և իշխանության երկխոսությանը, ապա ես երկխոսության կողմնակից եմ, եթե այն լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պայմանների և ժամկետների շուրջ: Նա հաջորդ վարչապետին պետք է փոխանցի այն մանրամասները, որ ինքը խոստացել է, կամ իրեն պարտադրում են անել»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո