Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում է տեղակայված նաև երկրորդ նախագահի գրասենյակը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ասուլիսը հավատարմագրումով է անցկացվելու, բայց, ինչպես նախկին ասուլիսների դեպքում, այս անգամ էլ քաղաքական իմաստով խտրականություններ չեն լինի, և կներառվի լրատվական դաշտի ամբողջ սպեկտրը՝ սկսյալ անկախ լրատվամիջոցներից մինչև ընդդիմադիր կամ պետական և իշխանական վերահսկողությամբ լրատվամիջոցներ, որոնք կհավատարմագրվեն։
Մեր ունեցած տեղեկություններով, երկրորդ նախագահի ասուլիսը նախորդ ասուլիսների պես ամբողջությամբ կհեռարձակվի ուղիղ եթերով։ Ի դեպ, նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են, որ անցկացվում են ոչ թե Ֆեյսբուքի միջոցով կամ միայն «սվոյ» լրատվամիջոցների մասնակցությամբ, այլ, այսպես կոչված, «բոլորի համար» բաց ֆորմատով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո