«Ամոթ մեզ համար, մեր հանրության համար, մեր հասարակության, ժողովրդի, որ թույլ ենք տալիս այս այլասերությունը». Էլինար Վարդանյան
Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան Եռաբլուրում համազգային հերթական խայտառակությունն էր։ Փաշինյանն ու իրեն ուղեկցողները Եռաբլուր մտան ոստիկանական բռնի ուժի գործադրման արդյունքում, բերման ենթարկելով այն ծնողներին, ում երեխաների շիրիմների մոտ պետք է խոնարհվեն:
Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել: Գալիս են Եռաբլուրի սահմաններն անվերջ ընդարձակողները, իսկ իրենց առջև ճանապարհ են բացում կարմիրբերետավորները: Ճանապարհ են բացում` ծնողներին քաշքշելով, վնասելով, գետնին քարշ տալով, ոստիկանության բաժանմունքներ տեղափոխելով: Ծնողին քարշ են տալիս, որ այդ ծնողի որդու շիրիմի առջև խնորհվեն: Ու հաղթում են, տարբեր գույնի բերետավոր տղաները «հաղթում» են զոհված տղաների ծնողներին: Բարձունքը գրավված է:
Գալիս են Եռաբլուրի համար պատասխանատուները` թարմ ծաղիկները տալիս են ձեռքները ու գնում են նոր, թարմ փոսերով անվերջ ընդարձակվող Եռաբլուր` մամուլում մեկ վերնագիր ստանալու համար. «Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին»: Կարևորը ֆոտոսեսիան է: Իսկ այնտեղ հանգչող, դեռ կյանք չմտած հայորդիների ծնողները, երևի, հարգանքի արժանի չեն:
Կարևորը ի ցույց դրվեց , թե ինչպես են «հարգանքի տուրք» մատուցում։
Իսկ վերջում մնում է ամոթը: Ամոթ մեզ համար, մեր հանրության համար, մեր հասարակության, ժողովրդի, որ թույլ ենք տալիս այս այլասերությունը:
Իշխանության համար վաղուց արդեն «ամոթ» բառը գոյություն չունի»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո