Կատարվածը հայոց պետականության եւ հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է, եւ այս ամոթի եւ խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է
Հայտարարություն
Այսօր, սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը` «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթքարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում եւ մայրեր:
Բերման ենթարկված մայրերից երկուսն ունեն վնասվածքներ: Փորձ է արվել բերման ենթարկել նաեւ դեպքի վայրում գտնված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, որի նկատմամբ եւս բռնի ուժ է կիրառվել:
Հատուկ ընդգծում ենք, որ հերոսների մայրերին բերման են ենթարկել տղամարդ ոստիկանները:
Կատարվածը ողբերգություն է, կատարվածը հայոց պետականության եւ հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է, եւ այս ամոթի եւ խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան եւ միջազգային կառույցների համար հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվելուց առաջ եւ այդ պահին ծնողները որեւէ հակաիրավական կամ բռնի գործողություն չեն կատարել:
Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:
Հայերենում եւ որեւէ լեզվում կատարվածը բնորոշող արտահայտություններ եւ բառեր չկան:
Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ մեկ անգամ շեշտում, որ այս խայտառակության հեղինակը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա:
Միաժամանակ ոստիկանությանը, ուժային մյուս կառույցներին կոչ ենք անում դադարեցնել Հայաստանի պատիվն ու հեղինակությունն արատավորող, սպայի պատիվն արատավորող հրամանների կատարումը եւ կանգնել ոչ թե գործող վարչախմբի, այլ հայ ժողովրդի, այդ ժողովրդի համար զոհված տղերքի ընտանիքների եւ մեր պետության կողքին:
«Ճշմարտություն սերունդների համար»


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո