ԱԺ ամբիոնից հոխորտացող Նիկոլը, թե Բանակն ինչ ուզել է՝ տվել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է. Գեղամ Մանուկյան
«Մեկ պահ կտրվելով այսօրվա արարողակարգային խայտառակություններից, պետական համակարգի փլուզման վերջին դեպքերից...
Երանի այս ամենը լիներ ամենաողբերգականն ու վատագույնը։
ԲԱՅՑ մեկ պահ նորից վերադառնանք նախորդ օրերին պատերազմական վիճակին, ադրբեջանական ագրեսիային, դրան հաջորդած պետական համակարգի անհամարժեք արձագանքին, գործողություններին։
Լուսաբացին էի դեռ խոստացել, որ Սյունիքից վերադարձել եմ ու մի քանի արձանագրում էի ուզում անել։
Մատներս տեւական ժամանակ ստեղնաշարի վրայով անցնում են, գրում եմ, հետո ջնջում, ծանր ու թեթեւ անում։ Գրե՞մ իրական տեսածս ու արձանագրածս։ Գրում եմ, հետո մտածում, որ մեր, առանց այն էլ խարխլված անվտանգային համակարգին կարող է վնասեմ։ Այդպես 44-օրյա պատերազմի օրերին լուռ մնացինք, քար լռություն պահպանեցինք, լեզուներս կծեցինք։ Իսկ այդ ընթացքում ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈւԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ տարան պարտության ու հիմա բոլորին են մեղադրում, բայց ոչ իրենց։
Ու այսպես։
1. Սյունիքում հակառակ հանրային, ժողովրդային անհանգստություններին, հարյուրավոր արժանապատիվներ արդեն քանի օր, համախմբված, կազմավորված, ինքնակազմակերպված սպասում են Հայրենիքի իրենց հատվածի պաշտպանության գործին միանալու առաքելությանը։ Սիսական ջոկատի նախկին հրամանատար, լեգենդար Աշոտ Մինասյանի, դաշնակցական կառույցի, ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի շուրջ համախմբված տասնյակներով, հարյուրներով տղերքը սպասում են ազդականչի ու իրական ծառայության, պաշտպանական կառույցների կողմից տրամադրվելիք ամբողջական զինման ու հանդերձավորման։
2. Չլինի այնպես, որ այս իշխանությունը, Նիկոլը հատկապես, իր սովորության համաձայն, հետո արդեն, զիջման գնալուց չքմեղանա, փորձի արդարանալ, թե Սյունիքում պաշտպանության համար կամավոր չկար։ ԿԱՆ։ Կազմակերպողներն էլ կան, նախաձեռնողնողներն էլ կան։ Չկա պետական համակարգն իր սպասարկումով, կազմակերպմամբ ու այլ գործառույթներով։
3. Կառավարության նիստում պատմության ուսուցչի հանդարտությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինկոմիսարիատներ դիմելու հայտարարությունը զուրկ է իրականացման բոլոր տարրական պահանջներից ու պայմաններից (փակագծեր չեմ բացում, զուտ անվտանգային նկատառումներով)։
ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, բայց՝ ոչ հրապարկային։
ՄԻԱՅՆ մեկ բան։ ԱԺ ամբիոնից հոխորտացող Նիկոլը, թե Բանակն ինչ ուզել է՝ տվել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է, հիմա էլ է սուտ։
Թող մեկ հատ իր տան անկյունները փնտրի, որդին գուցե 2020-ին զրահաբաճկոնն ու սղավարտը տուն է բերել, ուղարկի առաջնագիծ։ Հիմա դրա կարիքն անսահման է կամավորագրման լիարժեք կազմակերպման համար։ Պոռոտախոս ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐ։
Ու վերջում, Իշխանասարի լուսանկարը, որ հրապարկում եմ, դեպի Սյունիք միջպետական ճանապարհի հսկողն է։ Երեւանից ուղեւորվող բոլոր պատգամավորները, պաշտոնյաները, նիկոլականները միշտ հիշեն. երբ անցնում են մայրուղով Սիսիանի տարածաշրջանի ողջ հատվածում Իշխանասարի գագաթներից, իրենց իսկ քաղաքականության արդյունքում հայտնված ադրբեջանցի դիպուկահարհները հսկում են նրանց, ու մի պատահական օր, պատահաբար, իրենց քարոզած կեղծ խաղաղասիրության արդյունքում, մեկ գնդակով կարող է… լռություն....»,- գրել է նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո