Եթե քո տարածքում ասում ես՝ կամավոր գնացեք, կռվեք, ուրեմն քո պարտականությունները նորից գցում ես ժողովրդի վրա. Օհանյան
Խաղաղություն կլինի այն դեպքում, երբ թշնամի պետությունները վերածվեն հարեւան պետությունների, որոնք ցանկանում են խաղաղ համակեցությամբ ապրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«ՀՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարությունն այսօր պարտավոր է ստեղծված իրավիճակում գնահատել մեր ուժերը, հնարավորությունները, հակառակորդին, եւ նման իրավիճակում որոշումներ ընդունի։ Երբ խոսում ենք խաղաղության օրակագի մասին, այս իշխանությունները երեւի չգիտեն՝ ով է թուրքը, ադրբեջանցին։ Իրենց թվում է, թե երկրի սահմանների, տարածքների մի մասը տան, թուրքը դրանով բավարարվելու է, այդպես չի լինելու կյանքում։ Այսինքն՝ խաղաղության օրակարգ կեղծ օրակարգ է։ Չի կարող լինել խաղաղություն, եթե դու դիմում ես խաղաղության նախաձեռնություններով, ինքը սանձազերծում է հերթական գործողությունները։ Խաղաղություն կլինի այն դեպքում, երբ կանգնի ամեն ինչ եւ թշնամի պետությունները վերածվեն հարեւան պետությունների, որոնք ցանկանում են խաղաղ համակեցությամբ ապրելու։ Սրա պատճառներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները, մեր հանրությունը, հասարակական-քաղաքական հարթակը չեն կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարել է Ադրբեջան»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը ոչ թե անընդհատ զիջումների գնալն է, այլ դիմադրողական ոգին կանգնեցնելը. ««Ատամ պետք է ցույց տանք» բոլորին։ Երբ կողքից գալիս եւ տեսնում են, որ դու քո տունը չես պաշտպանել, ոչ մեկն էլ չի ուզելու երկար մնալ քո տանը։ Երբ ձեւավորվել է Արցախյան պաշտպանության բանակը, ձեւավորվել է արցախյան հենքի վրա եւ այն վայրերում, որտեղ արցախյան ստորաբաժանումները հերոսաբար մարտնչել են, աջակցության եկած բոլոր ստորաբաժանումները հերոսաբար մարտնչել են։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ջոկատը նահանջել է, օգնության եկած ուժերն էլ են նահանջել»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից բերված վարձկանները եւ ահաբեկչական խմբավորումներն այս ռազմական գործողություններին նույնպես մասնակցել են, Սեյրան Օհանյանն ասաց. «Չի բացառվում, որ վարձկաններ, ահաբեկչական խմբավորումներ կան, որովհետեւ վերջին տեսագրություններից մեկի ժամանակ նաեւ արաբերեն խոսակցություն կար։ Եվ Թուրքիայի, եւ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներում հատուկ սովորեցնում են խոշտանգումներին։ Այդ խոշտանգումներն ու վայրագությունները շարունակվելու են»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կամավորագրվելու մասին այսօր արված հայտարարությանը, Օհանյանն արձագանքեց. «Խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է։ Եթե դու քո տարածքում ասում ես՝ կամավոր կերպով գնացեք, կռվեք, ոչ թե պետական ծրագիր ես իրականացնում, այսինքն՝ մոբիլիզացիա իրականացնում, խոսում է այն մասին, որ դու քո պարտականությունները նորից գցում ես ժողովրդի, կամավորականների վրա։ Այդպես չի լինում, եթե կամավորագրվում ենք, իրենից սկսած բոլորը պիտի կամավորագրվեն»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո