Առանց սրանց հեռացման որեւէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է. Լեւոն Քոչարյան
Առանց սրանց հեռացման որեւէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է, իսկ սրանց հետ համախմբվելու կոչերը իմաստազուրկ եւ ինքնախաբեություն եմ համարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ի՞նչ անել
2 օր է՝ մտածում եմ, թե ի՞նչ պետք է անել ու դժվարանում եմ ճիշտ պատասխանը գտնել: Հետո շատերն, իհարկե, կսկսեն հետհայացք գցելով վերլուծել, թե ինչ էր պետք անել, որը չարվեց, եւ ինչ չպիտի արվեր, որն արվել է: Բայց պետք է հասկանալ հիմա, վերլուծելով այս պահին եղած հնարավոր սցենարները եւ դրանց հետեւանքները, առանց հուզականության:
Չեմ ուզում խոսել նրա մասին, որ արդեն քանի տարի է՝ այս աղետի մասին խոսում ենք շատերս, չեմ ուզում խոսել նրանից, թե ինչպես այս մահաբերները շարունակեցին իշխել, չեմ ուզում մեղադրել ժողովրդին, առանձին խմբերի, դաշնակիցներին, այլ խոսել այս պահին այս կետից մեր անելիքներից, գիտակցելով, որ առանց սրանց հեռացման որեւէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է, իսկ սրանց հետ համախմբվելու կոչերը իմաստազուրկ եւ ինքնախաբեություն եմ համարում:
Եվ ուրեմն ի՞նչպես սրանց վռնդել եւ փորձել ազգային կառավարություն ձեւավորելով շտկել իրավիճակը: Եթե սա չեն հասկանում ուժային կառույցները(ՊՆ, Ոստիկանություն, ԱԱԾ), ապա միակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձեւակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը: Սահմանին ունենալով այս ծանր վիճակը, նման կոչ անելը չգիտեմ՝ ինչ արձագանք կունենա, իսկ իշխանական քարոզչական մեքենան վստահաբար կլծվի համոզելու մարդկանց, որ ընդդիմությունն իբրեւ թե օգտագործելով այս ծանր վիճակը, աթոռակռվով է զբաղված (իհարկե շրջանցելով այն փաստը, որ այս ծանր վիճակի պատասխանատուն իրենց ապիկար դավաճանական կառավարման արդյունքն է) ու հետագա էլ ավելի ցավալի արդյունքների մեղավոր կարգել նման կոչեր անողներին:
Հասկանու՞մ է արդյոք մեր հասարակությունն այս ամենը, պատրա՞ստ է արդյոք դուրս գալ փողոց եւ ստիպել սրանց հեռանալ՝մի կողմ դնելով եկրորդական հարցերը: Բողոքի նախկին ալիքների արդյունքները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ լայն շերտերը չէին գիտակցում ահագնացող աղետի հետեւանքները. արդյո՞ք վերջին օրերը փոխեցին դա»։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...