Ցոր-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը կարծես թե իր արդյունք է տալիս. Սիմոնյան
Ցոր-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը կարծես թե իր արդյունք է տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողներ ներկայացուիչ Լիպարիտ Սիմոնյանը:
«1. 25.08.2021թ-ին Դ-20 ՀԴ-ն 1-ին մարտկոցի հրամանատար՝ Գևորգ Գևորգյանին, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Երկու բառով ասած՝ թշնամու կողմից հարձակման պահին զինվորներին թողել էր միայնակ և իր կաշին փրկելու համար ճողոպրել մարտի դաշտից: Արժանիորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ քրեական գործն գտնվում է դատարանում:
2. 02.02022թ-ին մեղադրանք առաջադրվեց Ջալալ Հարությունյանին 2003թ-ի ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով /երկու դրվագ/ /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին/ այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն: Առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Անհասկանալի պատճառներով Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինչ չի դիմել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Նշեմ, որ Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ, ոչ Գևորգ Գևորգյանից և ոչ էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձաստիճան այն սպաներից ում մեղադրանք է առաջադրված և կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրված:
3. Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցոր-ի զորամասին հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ: Հույսով ենք նախաքննական մարմինը մյուսների գործողություններին էլ կտա համարժեք /թեև մյուսներին գործողությունները համարժեք չի գնահատվել/ իրավական գնահատական: Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողները շարունակելու են պայքարել որպեսզի բոլոր մեղավորների գործողություններն արժանանան համապատասխան իրավական գնահատականի և ստանան համարժեք պատիժներ»,- գրել է Սիմոնյանը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ