Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն

Ապրել սովորեցնողներն ու մահվան դեսպանները

Այս հոդվածը քաղաքագիտության մասին չէ, ոչ էլ քաղաքականության, ոչ էլ այն մասին, թե երբ է իր պաշտոնը թողնելու ջրի աղբյուրի վրա նստած դեւը: Վաղը կամ մեկ այլ օր նա ստիպված է լինելու դա անել, քանի որ առանց ջուր ապրել չի լինում, բայց կա մի գլխավոր կամ կարեւոր հարց՝ արդյոք միայն նա՞ է նստած մեր երկրի ջրի աղբյուրի վրա:
Այս հոդվածն ապրելու մասին է: Ավելի անկեղծ ասեմ՝ մենք ուզո՞ւմ ենք որպես միասնություն, որպես միասնական ազգ, որպես պետություն ունեցող ազգ ապրել, թե բռնել ենք, այն էլ ամուր, ինքնասպանության տանող ճանապարհը:
Պատերազմներում պարտվել են գրեթե բոլորը: Պարտվել են ավստրիացիները, հունգարները, թուրքերը, ռուսները, գերմանացիներն ու ֆրանսիացիները, անգամ անգլիացիները: Պարտվել է նաեւ Ադրբեջանը: Պարտվել է հենց մեզ: Իսկ ի՞նչ են արել պարտվածները: Արագ կամ ոչ արագ վերակազմակերպվել են, ձգել գոտիներն ու բռնել վերելքի ճանապարհը: Ոմանք շատ են վեր բարձրացել, ոմանք քիչ, բայց բարձրացել են ու ապրել: Ապրել:

Իսկ ինչ ենք անում մենք: Առաջինը. մենք նեղ անձնական ու թիմային շահերն այնքան վեր դասեցինք ազգային ու պետական շահից, որ երկիրը պարտության ու աղետի տարած վարչախումբն ու նրա առաջնորդը հրաժարական չտվեցին ու շարունակում են չտալ: Եւ այստեղ մեղքի բաժինը միայն չտվողինը չէ, այլ նաեւ նրանցը, որոնք այս կամ այն նեղ անձնական կամ նեղ թիմային շահերից ելնելով հայրենիքի համար պայքարում են ամառային անձրեւիկի նման՝ պայքարում են տեղ-տեղ:

Բայց սա էլ դեռ ամենակարեւորը չէ, այլ այն, որ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդի մի ստվար զանգված սնվում է բացասական էներգետիկայով, սնվում է վատ լուրերով եւ գոյատեւում վատ լուրերի սպասելով:

Այս մասին շատ եմ խոսել, շատ եմ գրել ու հիմնականում հանդիպում եմ չհասկացվածության պատին: Մի՞թե մենք չենք նկատում, թե ինչով ենք հիմա զբաղվում: Մենք մահվան դեսպան ենք աշխատում: Մենք դժբախտությունը, պարտությունը, կորուստը հրավիրում ենք մեզ մոտ:

Հետեւե՞լ եք ֆեյսբուքյան գրառումներին, հետեւել եք այս կամ այն հասարակական ու քաղաքական գործիչների հոդվածներին ու հարցազրույցներին: Եզակի բացառություններով ամբողջը ողբ է, սարսափ ապագայի նկարագրություններ: Ամենասարսափելին բացասական ապագայի հաստատական պնդումներն են՝ «Ադրբեջանը վերցնելու է Արցախը», «Արցախում հայ չի մնալու», «Սյունիքը անցնելու է Ադրբեջանի վերահասկողության տակ», «Սյունիքում հայ չի մնալու», «Ադրբեջանը հասնելու է իր պահանջին եւ ստանալու է միջանցքը», «Տավուշի յոթ գյուղեր անցնելու են Ադրբեջանին», «Թուրքիան Հայաստանը թուրքացնելու է», «Թուրքերը գրավեցին Գանձասարը» եւ այսպես շարունակ:

Վստահ պնդում եմ, եթե ավստրացիները, հունգարները, ռուսները, գերմանացիները, ճապոնացիները պարտությունից հետո այսպես վարվեին, նրանք հաստատ ոտքի չէին կանգնի: Եթե ձեզ թվում է նրանք ողբերգություն չեն ապրել կորուստների համար, ապա սխալվում եք, բայց նրանք լինելով ապրող ազգեր, ենթագիտակցաբար կամ եւ ենթագիտակցաբար, եւ գիտակցաբար այնպես չեն վարվել, ինչպես հիմա՝մենք: 1994-95 թվականներին, դրանից հետո ադրբեջանցիները չեն արել այն, ինչ հիմա մենք ենք անում: Նրանք երգչախումբ կազմած չէին ասում՝ հայերը շուտով հասնելու են Կուր, հայերը գրավելու են Գանձակը, հայերը կմտնեն Բաքու եւ այսպես շարունակ: Ինչ արեցին նրանք, բոլորիս աչքի առաջ է: Իսկ մենք... Մենք դարձել ենք մահվան դեսպաններ ու գովազդում ենք մեր երկրի կործանումը, ավելին, պնդում, որ դա անխուսափելի է:

Գուցե սա նաեւ նրանից է, որ հունգարներն ու գերմանացիները, ռուսներն ու ճապոնացիները կոլեկտիվ արտագաղթելու հակում չունեն: Գուցե: Գուցե նրանից է, որ նրանք տուն ու տեղ ծախելով Մեքսիկայով Ամերիկա չեն հասնում, որ մի օր իրենց երեխան թանկարժեք ավտոմեքենա վարի: Գուցե կյանքի եւ արժանապատվության մասին նրանց պատկերացումները տարբերվում են մեր այն հայրենակիցների մտածողությունից, որոնք կյանքի նպատակ են դնում թանկ ավտո քշելը, ընդ որում, նշանակություն չտալով, թե որ երկրում դա կանեն:

Մենք շատ հիվանդություններ ունենք: Մենք շատ վատ գծեր ունենք, որ անգամ հայրենիքի փրկելու գործը հարմարացնում ենք մեր նեղ անձնական եւ թիմային շահերին: Եթե համընկնում է, պայքարում ենք հանուն հայրենիքի, եթե ոչ՝ գնում ենք արձակուրդ կամ Կուրիլյան կղզիներ:

Մենք մինչեւ հիմա չհասկացանք ինչ է հայրենիքը, պետությունը: Գուցե դա էր նաեւ ծանր պարտության պատճառը: Գրում եմ մենք, գիտակցելով, որ ոչ բոլորն են այդպես: Գրում եմ մենք, որ որեւէ մեկին չառանձնացնեմ: Բայց մի լուսավոր խումբ կա, որոնց պարտադիր այդ մենքից պետք է դուրս դնեմ: Դրանք մեզ ապրել սովորեցնողներն են: Դրանք 44-օրյա պատերազմում նահատակ դարձած մեր տղերքի քույրերն ու եղբայրներն են ու առաջին հերթին ծնողները: Այն ծնողները, որոնք իրենց մեջ հաղթահարելով անհաղթահարելին նոր կյանքեր պարգեւեցին մեզ, սովորեցնելով մեզ ապրել:

Հերոս Կարենի մայրը մեզ նոր Կարեն պարգեւեց, հերոս Մխիթարի մայրը մեզ Մխիթար պարգեւեց, հերոս Տիգրանի մայրը մեզ լույս աղջիկ Լյուսի պարգեւեց, նահատակ Ռադիկին Ռադիկ անունով եղբայր ծնվեց, հերոս Պապին Պապ անունով եղբայր ծնվեց: Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակել: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Նահատակների ընտանիքները մեզ սովորեցնում են ապրել: ԱՊՐԵԼ: Հերոս Դավիթի մայրը՝ Ալիսը Հանրային ռադիոյում ռեպորտաժներ է պատրաստում պատերազմով անցած, վիրավորում ստացած տղերքի մասին: Նա եւս սովորեցնում է ապրել: Առուշանյան Դավիթի մայրը, տիկին Լիդան ամեն օր հանրահավաքներում էր ու սովորեցնում էր պայքարել ու ապրել: Հերոս տղերքի ծնողները, ընտանիքի անդամները, նրանց ճնշող մեծամասնությունը աննկարագրելի տառապանքների միջով անցնելով սովորեցնում են ԱՊՐԵԼ:

Մի՞թե կարծում եք նրանք եւս չէին կարող բռնել արտագաղթի ճանապարհը կամ ոչինչ չանել ու անդադար սգալ: Մի՞թե կարծում եք հեշտ է տրվել երեխա ունենալու որոշումը, եղբոր զոհվելուց հետո ամուսնանալու ու երեխա ունենալու որոշումները: Ոչ, դրանք հեշտ որոշումներ չեն, բայց այդ որոշումները կայացվել են հանուն ԿՅԱՆՔԻ:

Ապրել սովորեցնողների կողքին, ցավոք շատ են մահվան դեսպանները: Որոնք, չգիտես ինչու չեն բավարարվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում կատարվածով եւ պնդում են, որ զոհերի թիվը ավելի մեծ է ու չգիտես ինչու համառորեն ցանկանում են, որ տեղի ունեցած ողբերգությունը ահաբեկչություն լինի: Այնպիսի հաստատակամությամբ են պնդում ահաբեկչության մասին, կարծես հենց իրենք կազմակերպած լինեն: Մյուս ծայրահեղությունը նրանք են, ովքեր առանց հետաքննության, առանց մասնագիտական գնահատականի հայտարարում են, թե քանի որ փախչող մարդիկ կան եւ ծուխ, ուրեմն սա ահաբեկչություն չէ:

Մի ֆեյսբուքյան ակտիվիստուհի ինձ ամենավերջին վիրավորանքները հասցրեց միայն նրա համար, որ հորդորել էի ձեռնպահ մնալ ապագա կորուստների մասին հաստատական պնդումից: Նա պնդում է, որ եթե Աննա Հակոբյանը դրել է Սեւանի ալեկոծվող լուսանկարը, ուրեմն Սեւանը հաստատ տալու են Ադրբեջանին: Ու նա պատրաստ էր ինձ պատառոտել միայն նրա համար, որ գրել էի՝ ինչ հեշտությամբ եք բաժանում հայրենիքը:
Գիտեմ, կասեք, թե իսկ ինչպես ահազանգենք, բարձրաձայնենք հնարավոր սպառնալիքների մասին: Դրանից հեշտ գո՞րծ: «Տավուշը հանձնելու են թշնամուն», «Ադրբեջանը վերցնելու է միջանցքը» գրելու փոխարեն կարող եք գրել կամ ասել՝ «Այս վարչախումբը մտադիր է Տավուշից տարածքներ հանձնել, բայց թույլ չենք տա», «Վարչախումբը պատրաստ է միջանցք տալ, բայց դա կկանխենք նրանց հեռացնելով»: Ու երբ դա չեք անում, այլ հաստատական պնդում եք, որ նոր կորուստներն անխուսափելի են, ապա դուք ոչնչով չեք տարբերվում հանձնողներից:

Սահմանում ապրող, արարող մարդը, լինի Արցախում, Տավուշում, թե Սյունիքում, իր ամենօրյա կենցաղով սովորեցնում է ԱՊՐԵԼ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե Արցախում, սահմանի գծի մոտ այգի մշակողը, Տավուշում սահմանին հացահատիկ հավաքողը կամ Սյունիքում անասուն պահողը դրա փոխարեն մտներ ֆեյսբուք ու գրեր՝ «Հաստատ ինձ խփելու են ու այգիս խլեն», «Հաստատ ինձ էլ, այս տարածքներն էլ հանձնելու են Ադրբեջանին», «Անիմաստ է այս ամենը, քանի որ անասուններիս ու ինձ տանելու են Ադրբեջան»: Նորմալ չէ այս ամենը: Ավելին, շատ վատ է: Ու եթե չսթափվենք, ապա նոր, ավելի մեծ աղետ կբերենք մեր գլխին, բայց սահմանում ապրողները, պետության գինն իմացողները եւ հայրենիքին որդիներ ու դուստրեր պարգեւող հերոսների մայրերն ու քույրերը թույլ չեն տա մահվան դեսպաններին կործանել այս երկիրը: Մենք հաղթահարելու ենք այս մղձավանջը, մենք բուժելու ենք մեր հիվանդությունները ու այլեւս երբեք իշխանության մոտ չենք թողնելու արկածախնդիրներին, ըստ տրամադրության հայրենիքի փրկության համար պայքարողներին եւ անհայրենիք բոլոր տարրերին, որոնց համար մի արժեք կա՝ փողը:

Մեր լույս տղերքը Երկնքից օգնելու են մեզ այս գործում, չկասկածեք:

Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն