Ռուսական կողմը Հայաստանից ակնկալում է քայլեր՝ «Սուրմալուի» մասին մեղադրանքները ճնշելու համար․ Սեւակ Հակոբյան
Ինչպե՞ս է պատահում, որ քաղաքացիներից մեկն ընդամենը կասկած է հայտնում, որ մեր երկրում կարող է ահաբեկչություն անեն, նրա նկատմամբ քր․գործ է հարուցվում, կալանավորում եք, բայց այլ, հայտնի շրջանակներ, որոնք մեղադրում են Ռուսաստանին ահաբեկչություն անելու մեջ, նրանց նկատմամբ ոչինչ չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։
«Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ վրդովմունք հայտնելով, որ «ցինիկ նյութեր» են շրջանառվում՝ Ռուսաստանին մեղադրելով Սուրմալուում պայթյունի մեջ։ Կարճ ասած՝ նյութեր տարածողները համարում են, որ Սուրմալոււմ կատարվածը ահաբեկչություն էր, որի մեղավորը Ռուսաստանն է։ Ռուսական կողմը Հայաստանի իշխանություններից ակնկալում է քայլեր՝ այդ մեղադրանքները եւ տարածումը ճնշելու համար։ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ արձագանք չի եղել։
Հիմա հիշենք․ Ինչի՞ համար 2022թ․ մայիսին կալանավորվեց ու 3 ամիս բանտում անցկացրեց բլոգեր, հասարակական ակտիվիստ Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի համաձայն, նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Հիմա հարց․ ինչպե՞ս է պատահում, որ քաղաքացիներից մեկն ընդամենը կասկած է հայտնում, որ մեր երկրում կարող է ահաբեկչություն անեն, նրա նկատմամբ քր․գործ է հարուցվում, կալանավորում եք, բայց այլ, հայտնի շրջանակներ, որոնք մեղադրում են Ռուսաստանին ահաբեկչություն անելու մեջ, նրանց նկատմամբ ոչինչ չկա, ոչ մեկ չի հրավիրվել հարցաքննության, բացատրություն տալու, չեք ուսումնասիրում այդ հայտարարությունները․ չէ՞ որ, ամենայն հավանականությամբ, դրանք կեղծ են, այն է՝ «ահաբեկչության մասին սուտ հաղորդում»։ Գուցե նրա համար, որ առաջին դեպքում մեղադրողը ընդդիմադիր է Փաշինյանի իշխանությանը, իսկ դրսում «Դիմադրության» ալիքն էլ նոր էր թափ հավաքում, իսկ երկրորդ դեպքում հակառուսական տրամադրություններ ստեղծող իշխանամերձ շրջանակնե՞րն են։
Իսկ հիմա, կարծում եմ, անկախ ՌԴ նոտայից, ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուները, որքան ջանասիրաբար բերման էին ենթարկում, հարցաքննում ու կալանքի առնում մի դեպքը, այս դեպքով եւս պետք է ցուցաբերեն նույն մոտեցումը, թե չէ ռուսներին դժվար կլինի համոզելը, որ այդ հակառուսականության տարածումով զբաղվող շրջանակների ետեւում հենց Փաշինյանի իշխանությունը չէ»,- գրել է նա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո