Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել երկու երկրների մայրաքաղաքներ՝ երրորդ երկրներում նախորդ քննարկումների իրականացումից հետո։ Ինչպես տեղեկացրել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երեւան եւ այնտեղ հանդիպել գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, գրել է Middle East Eye-ը։

Աղբյուրն ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին, եւ խոսակցությունները վարվել են միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Նրա խոսքով, Թուրքիան, սակայն, չի կարող «լիովին անտեսել լարվածությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացումը, որոնք կարող են ուղղակիորեն ազդել բանակցությունների գնացող կողմերի մենթալիտետի վրա»։

Նրա խոսքով՝ Հայաստանն, ըստ երեւույթին, չի ցանկանում բանակցությունները տեղափոխել Անկարա եւ Երեւան, եթե էական բեկում չմտցվի բանակցություններում։ Աղբյուրն ավելացրել է, որ բանակցությունների տեղափոխումը համապատասխան մայրաքաղաքներ «ինքնին բեկում կլինի, եւ նրանք պետք է անեն դա՝ բանակցություններն ավելի պոզիտիվ իրադրությունունում առաջ մղելու համար»։

Թուրքիան առաջնահերթ է համարում այն միջոցները, որոնք առաջ չեն բերի չափից մեծ ակնկալիքներ երկու կողմերում, որոնք ողջունվում են երկու երկրներում եւ կձեռնարկվեն «քայլ առ քայլ»։

Աղբյուրը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանը բացելիս երրորդ երկրների քաղաքացիների համար առաջ են գալիս անսպասելի խնդիրներ անցումներում անբավարար ենթակառուցվածքի պատճառով, ինչը կարող է ուշացնել այդ քայլի իրականացումը։

Օրինակ, անհրաժեշտ է բարելավել ֆիզիկական պայմանները Ալիջան եւ Աքյակա սահմանային անցումներում, որոնք չեն օգտագործվել ավելի քան 30 տարի։ Թուրքիայի հատուկ բանագնացը Ռուբինյանի հետ վերջին հանդիպումից հետո գնացել է սահման եւ ստուգումներ իրականացրել անցումներում։ Հենց դրա համար էլ Թուրքիան եւ Հայաստանը սկզբում պետք է տեխնիկական բանակցություններ վարեն համապատասխան պաշտոնյաների միջեւ՝ սեպտեմբերին ենթակառուցվածքային խնդիրները լուծելու համար։ Այնուհետեւ հատուկ բանագնացները կարող են բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել Անկարայում կամ Երեւանում, եթե Հայաստանը համաձայնի։

Աղբյուրը Քըլըչի եւ Ռուբինյանի հանդիպումների մթնոլորտը բնութագրել է «որպես շատ սրտագին եւ բարեկամական», նրանք հաճախ զանգահարել են միմյանց՝ փոքր հարցերը լուծելու համար։

Նրա խոսքով՝ անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես շատ դրական էր։

Այն դեպքում, երբ բանակցություններում առաջնահերթ են համարվել վստահության ամրապնդման միջոցները, «բարդ» հարցերը երկու երկրների միջեւ, հատկապես Հայոց ցեղասպանությունը, չեն բարձրացվել։ Անկարան կարծում է, որ այս փուլում «բարդ» հարցեր քննարկելը երկու երկրների միջեւ «իրատեսական» չէր լինի։ Բայց թուրքական աղբյուրը նշել է, որ Հայաստանը հրապարակայնորեն հաստատել է, որ «թուրքական հողի» որեւէ պահանջ չունի։

Մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան ականազերծում է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, ինչը լուրեր է առաջացրել այն մասին, որ Անկարան պատրաստվում է լրիվ բացել սահմանը, աղբյուրը նշել է, որ ականազերծումը կապված էր ոչ թե բանակցությունների, այլ Օտտավայի բազմազգ կոնվենցիայի հետ, որը Թուրքիային պարտավորեցնում է մաքրել իր սահմանները վերգետնյա ականներից։