«Կարծես՝ «դավաճան» բառի հանդեպ խիստ վերաբերմունք ունի». Մասիս Աբրահամյանը՝ Հայաստան այցելելու արգելքի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցին տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները որեւէ բռնի գործողություն չեն իրականացրել, որը կարող էր հիմք լինել իմ մուտքը Հայաստան արգելելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանը։
«Եթե նման բան կատարված լիներ, ոչ թե Նիկոլի ծախված ոստիկանները պետք է հարցը լուծեին, այլ Նիդերլանդների խիստ ոստիկանները։ Նիդերլանդների ոստիկանությունը թույլ չի տա որեւէ անօրինական քայլ։ Եթե փորձեինք ինչ-որ բան նետել ավտոմեքենայի վրա, խոչընդոտել ընթացքին եւ այլն, ոստիկանությունը մեր գործողություններին կխոչնդոտեր։ Բացառվում է, որ այդ ցույցի ժամանակ որեւէ անօրինական բան կատարվեր, որովհետեւ ոստիկաններն «անջրպետ» էին մեր եւ Փաշինյանի ավտոշարասյան միջեւ, եւ մենք ընդամենը գոռոցներով կարող էինք արտահայտել մեր բողոքը»,- ասաց նա։
Աբրահամյանը պատմեց, որ լիազորագիր է տվել իր պաշտպան Ռուբեն Մելիքյանին, որ իր բողոքն այսօր կամ վաղը ընդունվի։
Մասիս Աբրահամյանի խոսքով՝ իր դուստրը՝ Սյունեն, որի մուտքը Հայաստան եւս արգելվել է, մասնակցել է Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ կազմակերպված բողոքի ակցիային։
«Ինքը հյուրանոցի ներսում է ակցիա արել՝ գոռալով «Նիկոլ, դավաճան»։ Այդ ժամանակ Փաշինյանի պահակախումբը անմիջապես շատ կոպիտ ձեւով դուրս է բերել իրենց, բայց իրենք որեւէ բռնություն չեն արել, ընդամենը գոռացել են։ Բայց սա կարծես թե «դավաճան» բառի հանդեպ խիստ վերաբերմունք ունի, դրա համար էլ այս տեսակ արձագանքներ է տալիս»,- ընդգծեց Մասիս Աբրահամյանը։
Աբրահամյանն այժմ գտնվում է Վարշավայի օդանավակայանում, մի քանի ժամից նա կհասնի Նիդերլանդներ։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 1-ին, «Զվարթնոց» օդանավակայանից արգելվել էր Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան՝ հիմնավորմամբ, որ նա անցանկանալի անձ է։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...