Երուսաղեմի հայ պատրիարքը Բայդենի հետ հանդիպմանը խոսել է հայկական ժառանգության, քրիստոնյա համայնքի դժվարությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հայկական ժառանգությունը ու ներկայությունը, քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների եւ կոնֆլիկտների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։
«Ջո Բայդենը մեզ մոտ մնացել է մոտ 40 րոպե, եւ հանդիպումն անցել է շատ լավ մթնոլորտում։ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ապա ներկայացրել է Սուրբ ծննդյան տաճարում մեր ունեցած եկեղեցու իրավունքները եւ առհասարակ՝ Սուրբ եկեղեցում ունեցած հայ եկեղեցու իրավունքները։ Պատրիարքը նաեւ խոսել է մեր պատմության, հայկական ժառանգության, ներկայության եւ քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների ու կոնֆլիկտների մասին։ Նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել բոլոր հոգեւոր հայրերի հետ լսելու համար նրանց մտահոգությունները եւ խնդրանքները»,- նշեց նա։
Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ պատրիարքը նախագահին նվիրել է հախճապակուց պատրաստված ափսե եւ նուռ, քանի որ հախճապակին հայկական արվեստի մասերից մեկն է։
«Հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է մի յուրահատուկ բրենդ։ Իսկ Ջո Բայդենի նվերը մեզ կհանձնեն դեսպանատնից»,- նշեց վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Բեթղեհեմից հետո Ջո Բայդենն ուղեւորել է Սաուդյան Արաբիա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո