Սա բավականին լուրջ մեղադրանք է Օնիկ Գասպարյանին. Տիգրան Աբրահամյան
Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին և խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։
Զուտ քաղաքական առումով, այս իշխանության հնչեցրած որևէ հայտարարություն չի կարող հանրության համար վստահելի լինել, հատկապես, որ ավելի վաղ նույն իշխանության քաղաքական ղեկավարը Իսկանդերի հրթիռի 10%-ի պայթելու մասին էր խոսում, սակայն այս պարագայում Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի։
Այս իշխանության օրոք պատերազմի շատ մանրամասներ իմանալու հնարավորություն պարզապես չկա, սակայն մինչ դրա հնարավորության ստեղծումը, այսինքն՝ այս իշխանության հեռացումը, Օնիկ Գասպարյանը, մյուս պաշտոնաթող զինվորականները, դերակատարները պետք է որոշակի պարբերությամբ արձագանքեն իշխանության մեղադրանքներին ու պարզապես խոսեն ճշմարտության մասին։
Ես լավ գիտեմ, որ զինվորականների ճնշող մեծամասնությունը հանրային խոսք հնչեցնելու և հանրային բանավեճի մեջ մտնելու հարցը անիմաստ են համարում, իրենք իրենց այդ դերում չեն տեսնում, բայց խոսելու ժամանակը վաղուց է հասունացել է, շատերը նույնիսկ ուշացել են։
Մեզ մի աջակցեք, բայց գոնե ինքներդ ձեզ պաշտպանեք։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...