Կանադան դեսպանություն կբացի Հայաստանում
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր հայտարարել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում Կանադայի դիվանագիտական ներկայության եւ ներուժի ընդլայնման մասին։
«Եվրամիությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց եւ Գերմանիայում դեսպան Սթիվեն Դիոնի առաքելությունից եւ զեկույցից հետո Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը մեծացնելու ուղիների վերաբերյալ, Կանադան նաեւ լիարժեք դեսպանություն կբացի Հայաստանում՝ մշտական դեսպանով, ինչը կամրապնդի երկկողմ կապերը եւ կավելացնի Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը։
Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի Կանադայի արձագանքն ուղղել անվտանգության ի հայտ եկող սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եվրոպացի դաշնակիցներին աջակցելու համար, ինչպես նաեւ հակազդել Ուկրաինա ռուսական ներխուժման հետեւանքներին եւ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- ասվում է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Անդրատլանտյան անվտանգությունը չափազանց կարեւոր է միջազգային կայունության համար: Հիմնվելով Կանադայի՝ իր եվրոպացի գործընկերների հետ ամուր հարաբերությունների վրա՝ այսօր հայտարարված փոփոխությունները կօգնեն ապահովել մեզ մոտ անհրաժեշտ գործիքների առկկայությունը՝ հայկական ժողովրդավարության ամրապնդման եւ մեր ժամանակների անվտանգության եւ դիվանագիտության ամենալուրջ խնդիրների լուծման համար»,- հայտարարել է Ժոլին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...