Սիրիայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն այցելել է այն շրջան, որտեղ հայերը պայթուցիկների մաքրման ծրագիր են իրականացնում
Սույն թվականի hունիսի 19-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Պավել Ռասսադինն այցելել է Դամասկոս նահանգի Դարայա շրջան՝ Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի ղեկավար պարոն Ջավեդ Հաբիբուլհաքի ուղեկցությամբ՝ ուսումնասիրելու ՄԱԿ-ի ականազերծման ծառայության պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը, որն իրականացվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կողմից։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունը ականազերծման փորձնական ծրագրի մեկնարկին աջակցող դոնորների թվում է:
Այցի ընթացքում «ՀԱՓԿ» ծրագրի ղեկավար պարոն Արկադի Տոնոյանը խորհրդականին ներկայացրել է նախատեսված աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև օրս իրականացված աշխատանքների արդյունքները։ 2021 թվականի դեկտեմբերից մեկնարկած պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում թիմերը մինչև այսօր մաքրել են մոտ 413 730 քմ հիմնականում գյուղատնտեսական տարածք և հայտնաբերել 265 միավոր պայթուցիկ զինամթերք։ Այս ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր 1 մլն քմ գյուղատնտեսական հողատարածք։
Հյուրերն այցելել են աշխատանքային տեղամաս, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, մեթոդներին։
Դեսպանության Խորհրդականը և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ղեկավարը բարձր են գնահատել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հմուտ մասնագետների կատարած աշխատանքները։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...