Պատերազմից գրեթե 2 տարի անց հայ սահմանապահը դեռ վրանային խղճուկ պայմաններում է մնում
Պատերազմի ավարտից շուրջ 2 տարի անց եռակի ավելացած սահմանային բնագծերը, պարզվում է, վերահսկվում են ոչ լիարժեք անվտանգ պայմաններում, որոշ հատվածներում սահմանապահ զորքը տեղակայված է ոչ թե շենքերում, այլ խղճուկ վրանային պայմաններում: Yerevan.Today-ը մշտապես զգուշորեն է լուսաբանում Հայաստանի անվտանգային խնդիրների մասին տեղեկությունները, բայց և հաշվի առնելով սահմանային գյուղերի բնակիչների խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքը՝ ստիպված է փաստերով հրապարակել, որ հայկական սուվերեն տարածք ներխուժած թշնամու զորքին դիմակայող մեր սահմանապահների հանդեպ թերևս անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք է դրսևորում կառավարությունը, վրանային կացարաններ՝ մինչդեռ ՊՆ-ն ու ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանջնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անվտանգ պայմանների ու ամրաշինական աշխատանքների մասին էր անընդհատ պատմում իր հարցազրույցներում՝ վստահեցնելով, որ հայկական զինուժի տեղակայման համար ստեղծված են պատշաճ պայմաններ:
Ստացվում է՝ ֆեյք խաղաղության դարաշրջան բացողները նորմալ են համարում թշնամու դիտակետի տակ վրանների առկայությունը, դրա համար էլ պարբերաբար զոհեր ու գերեվարումներ են լինում, ու պատերազմից 1 տարի և 7 ամիս անց բանակը դեռ բավարար չեն զինել, հակառակը՝ ամրաշինական աշխատանքների, անվտանգ կացարանների ստեղծման համար ֆինանսները մի գուցե խնայվում են բանակում «Արտ լանչի» աղցանների տեսկանու ու ելակի տենդերների համար:
Հիշեցնենք, օրերս ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը սոցցանցում հրապարակել էր: Ներքին Հանդ գյուղի տարածքը զավթած թշնամու նոր հենակետի լուսանկարը և մի քանի հարյուր մետրի վրա տեղակայած մեր վրանային «ճամբարը», որն ուղիղ թշնամու խոցման նշանառության տակ էր: Թուրքագետը տարակուսանքով հարց էր բարձրացրել. «Արդյո՞ք մեր պետության փաստացի սահմանի հանդեպ նման վերաբերմունքը կանաչ լույս չէ Ադրբեջանին՝ շարունակելու զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը և սպանել մեր զինծառայողներին»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում