Ընդդիմադիրներն ամեն ինչ կանեն, որ արտահերթը կայանա
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ գրասենյակում երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպել է մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ եւ քննարկել համատեղ ճակատի ձեւավորման ու վաղը ԱԺ արտահերթ նիստում հրապարակվելիք հայտարարության հարցը։ Մասնակցել են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային անվտանգության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը, Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը, «Ազատության» նախագահ Հրանտ Բագրատյանը, Արա Զոհրաբյանը՝ «Զարթոնք», Արամ Հարությունյանը՝ «Համաձայնություն», Սարգիս Ավետիսյանը՝ «Համերաշխություն», Մանուկ Սուքիասյանը՝ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից, 5165 շարժման եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք․ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմությունը 16.00-ին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում հայ-թուրքական եւ ադրբեջանահայկական հարաբերություններին առնչվող հայտարարության տեքստն է, որով ասում են՝ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ ՔՊ-ականներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու արտահերթին։ Ընդդիմադիրները ծրագրում են հնարավորինս շատ մարդ հավաքել եւ ճնշում գործադրել, որ արտահերթը կայանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում