Վահե Ղալումյանը առանձնատուն է կառուցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում: Մեզ պատմեցին, որ առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին: Առանձնատան շինարարական աշխատանքները շուտով ավարտին կմոտենան: Նշենք նաև, որ Ղալումյանն ապրում է Երևանում: Ի դեպ, մարզերից ընտրված գրեթե բոլոր պատգամավորները տեղափոխվել են Երեւան: Միայն երբեմն այցելում են, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ այցելում հարազատ մարզ: Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Վահե Ղալումյանի հետ…
Մեր այն հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Դուք Աղստև գետի ափին առանձնատուն եք կառուցում, Ղալումյանը նշեց` այո, այն հարցին էլ, թե որտե՞ղ եք հիմա ապրում, Ղալումյանը պատասխանեց` Երևանում: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ե՞րբ առանձնատան շինարարական աշխատանքները կավարտվեն, պատգամավորն ասաց` չգիտեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում