Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. Փաշինյան Թրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին Մոնղոլիան նոր վարչապետ կունենա Ավարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարը Ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ «Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Առաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել Անվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով Ավագ երկուշաբթի

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ըՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելՓաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանըՍտրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբՀայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումըԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահըԻրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումներիԵթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. ԹրամփՄոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսելԺաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկներըԱնվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափովԿուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրաՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքինԻրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳԼիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվելԱվագ երկուշաբթիՄարգահովիտ բնակավայրում գազ չի լինիՎիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համար
Հայաստան

Աղքատության մակարդակն ավելանում է. Փաշինյանը խաբել է

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին:

Նույն թվականի հունիսի 7-ին էլ նա հայտարարում էր. «Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել եւ գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի եւ պետության կողմից օգնության այլ միջոցների վրա»: Ի՞նչ ունեցանք արդյունքում. աղքատության խրախուսման քաղաքականության դեմ գործողությունը մեկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը, թե «աղքատությունը գլխում է», վե՛ր կացեք եւ գործ արե՛ք։ Արդյունքներից տեղեկություններ չկան։
Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսեւորումը եղավ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկումեջ էլ՝ «ոչխար պահեք» եւ այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատության մակարդակի վերաբերյալ նրա հայտարարությանը եւ համեմատենք աղքատության մակարդակի թվերը՝ ըստ տարիների. 2018 թվականին նա նշում էր, թե «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%, այսինքն՝ նրա կողմից ասված «շուրջ 30 տոկոս աղքատություն» բառակապակցությունն արդեն իսկ չափազանցություն է եղել եւ սուտ: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, սակայն արդեն մյուս տարիներին ունեցել ենք աղքատության թվի աճ: 2019 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%: 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%, իսկ, ահա, աղքատությունը, ըստ վերին գծի, գնահատվել է 47.6 տոկոս: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է քաղաքացիներին: