Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. Փաշինյան Թրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին Մոնղոլիան նոր վարչապետ կունենա Ավարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարը Ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ «Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Առաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել Անվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով Ավագ երկուշաբթի

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ըՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելՓաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանըՍտրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբՀայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումըԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահըԻրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումներիԵթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. ԹրամփՄոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսելԺաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկներըԱնվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափովԿուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրաՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքինԻրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳԼիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվելԱվագ երկուշաբթիՄարգահովիտ բնակավայրում գազ չի լինիՎիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համար
Հայաստան

2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները․ Լույս հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները և դրանց մակրոտնտեսական հետևանքները 2020թ. շոկերի համատեքստում։

Այսպես՝

2018թ. ի վեր ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը ենթարկվել է մի շարք մտահոգիչ կառուցվածքային տեղաշարժերի, ինչն արտացոլվել է տնային տնտեսությունների և մասնավոր կազմակերպությունների վարկային պորտֆելներում և հանգեցրել ՀՀ մակրոտնտեսական կայունությանը վտանգող ռիսկերի կուտակման: Վարկային պորտֆելի կառուցվածքի վատթարացման և ոլորտում բացասական ռիսկերի ձևավորման հիմնային պատճառներն, ըստ էության, բխում են 2018թ. հետո ձևավորված գործադիր իշխանությունների կառավարչական որոշումներից, հանրային հաղորդակցման տրամաբանությունից և որդեգրած տնտեսական քաղաքականությունից:
ՀՀ կառավարության ամբոխահաճո քաղաքականության արդյունքում փոփոխվել է տնային տնտեսությունների սպառման վարքագիծը, ինչը հանգեցրել է պարտավորությունների բուրգի ձևավորման` դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ: ՀՀ կառավարության` բարեկեցիկ ապագայի խոստումների ներքո տնային տնտեսություններն առաջ են բերել իրենց սպառումը` այն ֆինանսավորելով հիմնականում վարկերի հաշվին: Պարտքային բեռի կտրուկ աճը չի ուղեկցվել տնային տնտեսությունների եկամուտների շոշափելի աճով` ինչը հանգեցրել է պարտավորություների բուրգի ձևավորման:
2020թ. ճգնաժամային զարգացումներին զուգահեռ, տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգի առկայությունը լրացուցիչ բացասական ազդեցություն է գործել տնտեսության անկման համատեքստում` դրդելով մասնավոր սպառման ծավալների ավելի մեծ չափով կրճատման: Մյուս կողմից, այն հանգեցրել է բնակչության կենսամակարդակի վատթարացմանը, ինչի պատճառով աճել են վարկային պորտֆելի չաշխատող վարկերի ծավալները: Արդյունքում վարկատուները կրել են ֆինանսական կորուստներ, ինչը նպաստել է ֆինանսական համակարգի կայունության հենքերի թուլացմանը: Հետճգնաժամային շրջանում տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում: 2022թ. փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմի և ՀՀ տնտեսության վրա դրա բացասական ազդեցության ենթատեքստում այս երևույթն ավելի է սրում մասնավոր պարտքի և ՀՀ ֆինանսական համակարգի կայունության խնդիրը: Տնային տնտեսությունների վարկային ռիսկի պահպանվող մակարդակը հուշում է, որ վերջիններիս զանգվածային դեֆոլտի հավանականությունը հետագա բացասական շոկերի պայմաններում մեծ է զրոյից:
ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում 2018թ. ի վեր ռիսկային փոփոխություններ են գրանցվել նաև հիպոտեկային վարկավորման ուղղությամբ, ինչը հանգեցրել է մի շարք անցանկալի մակրոտնտեսական զարգացումների` այդ թվում մեծացնելով պետության երկարաժամկետ կորուստները: Հիպոտեկային վարկերի տոկոսագումարների սպասարկման նպատակով վարկառուներին վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը ստացել է երկարաժամկետ տրամաբանություն, այնինչ այս գործիքն ի սկզբանե ներդրվել էր կարճաժամկետում կապիտալ շինարարությանը զարկ տալու նպատակով և պետք է աստիճանաբար դադարեցվեր: Ծրագրին երկարաժամկետ բնույթ հաղորդելու տրամաբանությունը հակասում է արտահանելի հատվածի խթանումը որպես գերակա ուղղություն սահմանելու ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը: Մյուս կողմից, կառուցապատողների և տնային տնտեսությունների մոտ երկարաժամկետ սպասումների ձևավորման արդյունքում հիպոտեկային վարկերի պահանջարկն աճել է չափազանց բարձր տեմպերով` ուղեկցվելով շինարարության վարկերի արագ աճով: Այդ քաղաքականության արդյունքում կուտակված ռիսկերը 2020թ. տնտեսական ճգնաժամի հետևանքով մասամբ նյութականանացել են` բացասաբար ազդելով ՀՀ մակրոտնտեսական կայունության վրա: Հիպոտեկային վարկերի նկատմամբ պահանջարկի կտրուկ արագացման և այն ժամանակին չզսպելու արդյունքում եկամուտների տեսանկյունից պետությունը տարեցտարի կրում է ավելի մեծ կորուստներ: Վերջինս հատկապես մտահոգիչ է 2020-ից հետո հարկաբյուջետային կայունության վերականգնման համատեքստում, քանի որ ճգնաժամի շոկերից հետո կտրուկ խորացել է պետական բյուջեի պակասուրդը և աճել է ՀՀ կառավարության պարտքը: Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում հիպոտեկային վարկավորման հիմնախնդիրները դեռևս լուծված չեն: Ընդ որում, ռիսկերի կուտակման գործընթացը կրկին նոր թափ է ստացել, ինչը տնտեսությանը փոխանցվող բացասական շոկերի ներքո էլ ավելի կարող է մեծացնել ՀՀ մակրոտնտեսական կայունության խոցելիությունը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3wJydcC ։