Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրադառնալով պատերազմի սկսման հավանականությանն, ասում է. «Մինչև վերջին օրը, նախավերջին օրն ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»:
«Ո՞ւմ կողմից»,- հստակեցնող հարց է տալիս հարցազրուցավարը: Ի պատասխան՝ Փաշինյանը մանրամասնում է. «Մեր ռազմաքաղաքական մերմինների, իսնտիտուտների կողմից, մինչև ամենավավերջին օրը պատերազմի հավանականությունը բարձր չի եղել»:
Սակայն մինչև այդ՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, նույն Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, վստահեցնում էր. «Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք։ Հարցն այն էր՝ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»։
Այսինքն՝ ստացվում է, որ մինչև սեպտեմբերի 25-ը, 26-ը, իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը համարել են, որ ամեն դեպքում պատերազմ չի լինելու, այնինչ, դրանից 2 ամիս առաջ՝ պատերազմի օրերին, խոստովանել են՝ պատերազմի հավանականության մասին տեղյակ են եղել: Ինչ է ստացվում, երկրի վարչապետի՝ իրարարմերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...