Քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի, հանձնաժողովը նիստ է հրավիրել, եթե անակնկալներ չլինեն, ապա այսօր, կարելի է ասել, աշխատանքային առաջին նիստը կգումարվի։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձեւավորվել է դեռեւս փետրվարին, մինչ օրս մեկ նիստ են արել ու անցել ընդհատակ։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս ընթացքում լրատվամիջոցներին ասում էր, որ աշխատակարգն են քննարկում, ՊՆ-ից նյութեր պահանջում, երբ այդ ամենը վերջացնեն, կսկսեն բուն աշխատանքները։ Ընդդիմադիրները, ինչպես հայտնի է, բոյկոտել են աշխատանքները, փոխարենը իշխանությունների հույսը որոշ արտախորհրդարանականներ են:
Նախատեսված է, որ այսօրվա նիստին պետք է մասնակցեն Դավիթ Սանասարյանն ու Նորայր Նորիկյանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ հանձնաժողովից հեռացումը խառնել է որոշ խաղաքարտեր: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետեւեն Բաբայանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...