Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում պարգևավճարներ բաժանելու մասին տեղեկությանը համընթաց վերջին երկու օրերին անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններն ավելի մոլեգին ձև ստացան: Ավելին, բերման են ենթարկվում, ձերբակալվում ռեկորդային թվով քաղաքացիներ: Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ սրանք պարզ քաղաքական ռեպրեսիաներ են քաղաքական այլախոհների նկատմամբ՝ իշխանությունն ամեն կերպ պահելու նպատակով:
«Ինչ վերաբերում է ռեպրեսիաների արտահայտչաձևերին՝ բիրտ ուժի կիրառմանը, հատուկ կերպով մարդկանց գետնին տապալելուն, ասֆալտով քաշ տալուն, ձեռքերը կոտրելուն և այլնին, ապա ակնհայտ է, որ դրանք հատուկ հրահանգավորված են»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վարոսյանը՝ հավելելով, որ մենք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պայքարի շարունակությունը կա՛մ պետք է գնալով շատ արագ ուժեղանա ու ավելի շուտ արդյունքի հասնի, կա՛մ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա խնդիրը լուծել, որովհետև այլ պարագայում պարտություն է լինելու:
«Եթե պայքարը ռեպրեսիաներով և այլ ձևերով փորձեն ճնշել, և այդպես պայքարը մարի, ներքին կյանքում ունենալու ենք ռեպրեսիաներ, շատ մարդկանց կարող են ձերբակալել, ինչ-որ գործեր սարքել և այլն»,- ասաց Պողոսյանը և նշեց, որ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք ոչ թե զիջումներ, այլ նոր պարտություններ ենք ունենալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...