Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. Փաշինյան Թրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին Մոնղոլիան նոր վարչապետ կունենա Ավարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարը Ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ «Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Առաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել Անվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով

ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքումՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ըՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելՓաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանըՍտրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբՀայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումըԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահըԻրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումներիԵթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. ԹրամփՄոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսելԺաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկներըԱնվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափովԿուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրաՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքինԻրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳԼիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվելԱվագ երկուշաբթիՄարգահովիտ բնակավայրում գազ չի լինիՎիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հայաստան

Այդ վեց սկզբունքներն ազգային խայտառակություն են. Արմեն Աշոտյան

Երեկ այդ առաջարկները հրապարակվեցին, եւ ես պետք է անկեղծորեն
խոստովանեմ, որ դա բացարձակ խայտառակություն է։ Այսինքն՝ վաղուց ոչ ոք նման
առիթ չի տվել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը ծաղրել Հայաստանի
քաղաքական, դիվանագիտական միտքն ու ներուժը։ Այս մասին, այսօր՝ մայիսի
14-ին, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն
Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին
ուղարկված վեց առաջարկները։
«Երեկ այդ առաջարկները հրապարակվեցին, եւ պետք է անկեղծորեն խոստովանեմ,
որ դա բացարձակ խայտառակություն է։ Այսինքն՝ վաղուց ոչ ոք նման առիթ չի
տվել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը ծաղրել Հայաստանի քաղաքական,
դիվանագիտական միտքն ու ներուժը։ Այս, այսպես կոչված, վեց առաջարկները
պարզապես ցածրակարգ շարադրություն են, որը չի պարունակում լուրջ
ինտելեկտուալ քաղաքական աշխատանք, որից որեւէ շահեկան քաղաքական
հետեւանքներ ակնկալելը միամտություն կլինի»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Որպես օրինակ նա բերեց առաջին նախադասությունը, որում ասվում է, որ
«Ադրբեջանը մեզ նամակ է տվել X օրը, եւ այդ նամակը մեզ հասել է Y օրը»։
Քաղաքական գործիչը նշեց, որ սա ընդամենը դիվանագիտական ձեւակերպման տարր է, որը ներկայացվում է որպես առաջարկ։
Նա մեկնաբանեց նաեւ Հայաստանի անունից Ադրբեջանին ուղարկված երկրորդ
առաջարկը, որտեղ ասվում է, թե Հայաստանը հայտարարել է, որ ԱՊՀ մտնելիս
տարածքային պահանջներ չունի եւ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ։
Քաղաքական գործիչը կրկնեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, սակայն տարածքային ամբողջականության ճանաչման
սկզբունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արցախյան կարգավորման երեք
սկզբունքներից մեկն է։
«Հայաստանը 1992 թվականին այս պայմանագիրը արցախյան հակամարտության հետ
կապված վերապահումով է վավերացրել։ Ձեզ նորից խաբում են։ Նիկոլը ստում է,
Արարատը ստում է, հիմա նրանց միացել է Էդմոնը։ ԱՊՀ մտնելիս Հայաստանը չի
ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ տարածքային
ամբողջականությունը չի ճանաչվում միջազգային կառույցներ մտնելիս, այլ
ճանաչվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է երրորդ առաջարկին, Արմեն Աշոտյանը նշեց, որ դրանում
նշվում է, որ հայկական կողմի համար լուծման հիմնարար խնդիրներն են անվտանգության երաշխիքների լուծմանը, արցախահայության իրավունքների ու
ազատությունների հարգմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական
կարգավիճակին վերաբերող հարցերը։
«Հիմա հարց՝ եթե Արցախը չեն հանձնում Ադրբեջանին, Նիկոլը չի հրաժարվում
Արցախից, ինչո՞ւ Հայաստանը այս կետում չի նշել, որ Արցախի ժողովրդի
ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը պետք է հայ-ադրբեջանական
բանակցային փաթեթի մաս կազմի։ Ի՞նչ է նշանակում «Արցախի ժողովրդի
ազատության իրավունքներ։ Ո՞վ է դա երաշխավորելու»,- նշեց քաղաքական
գործիչը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունների համար չկա Արցախի
ժողովրդի ինքնորոշման իրավունք։
Նրա խոսքով՝ այս ձեւակերպումից հստակ բխում է, որ այդ կարգավիճակը կարող
է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Աշոտյանի խոսքով՝ երրորդ կետը
դավաճանությունն է։
Քաղաքական գործիչը մեկնաբանեց չորրորդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանը կարեւորում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարությունների կետերի լիարժեք կատարումը։ Խոսքը, մասնավորապես, գերիների վերադարձի եւ հաղորդակցությունների բացման մասին է։
«Ինչպե՞ս կարող են արդեն ստորագրված երեք հայտարարությունները սկզբունք համարվել»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ կետը կարելի էր սկզբունքային անվանել, եթե նշվեր այս գործընթացի իրականացման հնարավորությունը միայն հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ադրբեջանական բանտերից ազատ արձակելու դեպքում։
Հինգերորդ սկզբունքն ասում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղ միջպետական հարաբերություններ հաստատելու շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
«Այս կետում էլ են նրանք փորձում տակից դուրս գալ՝ հայտարարելով, որ այստեղ գրված է ինքնորոշման իրավունքի մասին։ Նրանք կրկին ապացուցում են, որ չունեն համարձակություն, ցանկություն, գիտելիք՝ առաջ տանելու ազգերի ինքնորոշման սկզբունքը»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա նշեց, որ առանց այս սկզբունքի բոլոր խոսակցությունները տանում են դեպի Արցախը Ադրբեջանին միացնելուն։
Մեկնաբանելով վեցերորդ կետը, որ համապատասխան բանակցություններ
կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,
քաղաքական գործիչը կրկին նկատեց, որ այդ կետը ոչ թե սկզբունք է, այլ
դիվանագիտական ձեւակերպման տարր։
Բացի այդ, Արմեն Աշոտյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ասածը, որն ավելի
վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի սպասի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնմանը,
այլ հարաբերությունները կկարգավորի երկկողմ ձեւաչափով, իսկ այս
սկզբունքում հայտարարում է, որ ինքը կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ է
պատկերացնում։