Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել. 168.am
168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա
թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝
ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։
Նշենք նաև, որ հասարակական գործիչ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Հարգելի հայրենակիցներ, ըստ մաքուր օդում կախված հավաստի լուրերի, երկու օր առաջ «հայոց սպարապետ» Սուրեն Պապիկյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի: Խոսքն այն ռազմական ոստիկանի մասին է, որն ուղեկցել է «սպարապետի» ավտոշարասյունը:
Ծեծի և խոշտանգման թեման եղել է այն, որ ՌՈ աշխատակիցը միամտաբար թույլ է տվել, որ այլ մեքենա մտնի շարասյուն: Հասնելով ՊՆ, նրան կանչել և ծեծի են ենթարկել, իսկ հետո սպառնալով ազատել են աշխատանքից ու ստիպել չբարձրաձայնել միջադեպի մասին:
Կեցցե՛ «թավշյա հեղափախությունը», այն հեղափոխությունը, որը վերջապես
օգնեց ազատվել «բռնապետերից» և սկիզբ դրեց «ոչ բռնի» խեղափոխությանը»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...