Գվարդիոլա․ Արդեն արվել է այն, ինչի համար գալիս էի «Մանչեսթեր Սիթի»
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի շտապում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։
«Եթե երկարաձգեմ պայմանագիրը, ապա դա տեղի կունենա միայն հաջորդ մրցաշրջանի վերջում։ Դրանից շուտ այդ հարցին չենք անդրադառնա։ Արդեն շատ ժամանակ է անցել եւ պետք է գնահատել, թե ինչպես կզգանք թիմի հետ։
Այո, մենք հիասթափված ենք, մենք ցանկանում էինք խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Բայց այդ անհաջողությունը չի ազդի իմ ապագայի վրա։ Արդեն արվել է այն, ինչի համար «Մանչեսթեր Սիթի» էի գալիս»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
51-ամյա մասնագետի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նա 2016-ին է գլխավորել թիմը՝ այս ընթացքում դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ