«Մանչեսթեր Սիթին» հաստատեց Էրլինգ Հոլանդի տրանսֆերը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ համաձայնության մասին։ Նա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի խաղացող կդառնա հուլիսի 1-ից, հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։
Անգլիական մամուլը գրել էր, որ անգլիական ակումբը 75 միլիոն եվրո կվճարի Դորտմունդի «Բորուսիային» տրանսֆերի համար, 50 միլիոն եվրո միջնորդավճար՝ ֆուտբոլիստի գործակալներին եւ ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի 5 տարվա աշխատավարձը եւ «Մանչեսթեր Սիթին» ընտրելու համար բոնուսը կկազմի 125 միլիոն եվրո։
Հոլանդը 2020թ․ հունվարին է 20 միլիոն եվրոյի դիմաց ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում մասնակցել է 88 հանդիպման, խփել 85 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ