Մբապեն «Ռեալի» հետ համաձայնության չի հասել մեկ պատճառով
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» հետ համաձայության չի հասել իր իմիջային իրավունքի 50 տոկոսի պատճառով, հաղորդում է El Pais-ը։
Արքայական ակումբում ընդունված կարգի համաձայն՝ խաղացողների իմիջային իրավունքից ստացվող եկամուտի 50 տոկոսը բաժին է հասնում ակումբին։ Մբապեն սկզբունքորեն դեմ է իր իմիջային իրավունքից ստացվող եկամուտից մասնաբաժին հանելուն։ Այդ պատճառով վերջերս Մբապեն բոյկոտել էր հովանավորների առջեւ ունեցած պարտավորությունները Ֆրանսիայի հավաքականում։
ՊՍԺ-ն համաձայնել է Մբապեին պահանջին եւ ֆուտբոլիստին է թողել իմիջային իրավունքի 100 տոկոսը։
«Ռեալը» Մբապեին առաջարկել է 180 միլիոն եվրո բոնուս Մադրիդ տեղափոխվելու համար եւ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ։
ՊՍԺ-ն 23-ամյա խաղացողին կվճարի 100 միլիոն եվրո բոնուս եւ երկու տարվա համար 100 միլիոն եվրո վարձատրություն։ Սպասվում է, որ առաջիկայում Մբապեն երկու տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ