Թրիլեր խաղ Մանչեսթերում. աշխարհի երկու ուժեղագույն ակումբների բախում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ թրիլերային խաղում հաղթեց նվազագույն հաշվով՝ 4։3։
Արդեն 11-րդ րոպեին անգլիական թիմը հաղթում էր 2:0 հաշվով: Երկրորդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրունեն։ 11-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որին գոլային փոխանցում կատարեց Դե Բրույնեն։
33-րդ րոպեին «Ռեալը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին, որն այս խաղում պաշտպանությունում աչքի էր ընկնում կոպիտ սխալներով:
53-րդ րոպեին դաշտի տերերը վերականգնեցին 2 գոլի առավելությունը։ Անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի փոխանցումից հետո գրավեց բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Սակայն արդեն 2 րոպե անց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը խփեց երկրորդ գոլը։ Աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուսը, որը շեդեվրալ գոլի հեղինակ դարձավ, որը հաստատ կմնա ֆուտբոլի պատմության լավագույն գոլորի մեջ:
74-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ 81-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Քարիմ Բենզեման, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ Սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը։
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 4-ին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ