Պոչետինո․ Անհավանական է, որ սուլում են Մեսիին
Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է փարիզյան թիմի երկրպագուներին, որոնք «Լանսի» դեմ 34-րդ տուրի հանդիպման (1։1) ժամանակ դարձյալ սուլել էին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։ 34-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել այդ խաղում։
«Անհավանական է, որ սուլում են Մեսիին, մյուս ֆուտբոլիստներին։ Բարդ է ընդունել այդպիսի վարքը։ Անհասկանալի իրավիճակ է՝ հաշվի առնելով Մեսիի մեծությունը, այն ամենը, ինչ Լեոն տալիս է ֆուտբոլին եւ կշարունակի առաջիկա տարիներին»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Ֆրանսիայի առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Նա 11-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց կարիերայում «Բարսելոնայի» հետ 10 չեմպիոնությունից հետո։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ